01 Մայիս 2013, 10:49
2243 |

Երբ հայրենիքը կարևոր է

Ապրիլի 30-ին Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի «Հայրենիք» խորագիրը կրող համերգն անդրադարձ էր Ալեքսանդր Հարությունյանի երեք ստեղծագոր­ծության, որոնք, ըստ էության, ձոն են Հայաստանին: Համերգի երկացանկը կազմում էին «Հայրենինքի մասին» կանտատը(1948թ.), «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը (1960թ.) և «Հայրենիքիս հետ»(1969թ.) ստեղծագործությունները` գրված մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար:

Հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի արվեստում հայրենիքի թեման կարևոր նշանակություն է ունեցել: Ստեղծագործական բեղուն կյանքի ընթացքում անվանի կոմպոզիտորը կերտել է վոկալ-գործիքային կտավներ, որոնք արժանացել են մեծ գնահատանքի դեռևս հեղինակի կենդանության օրոք:

Ապրիլյան համերգին մասնակցում էին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյան), մենակատարներ` Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Գոհար Ազիզյանը (մեցո-սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Ռիչարդ Մադլենյանը (բաս), ինչպես նաև ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Արթուր Ութմազյանը:

Այս թեմայով