30 Ապրիլ 2013, 14:55
1297 |

Էդուարդ Իսաբեկյանի անկյուն՝ Երևանում

Մայրաքաղաքում կբացվի «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահ: Այդ գրությամբ ցուցանակը երկար ժամանակ փակցված է եղել «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի ճակատներից մեկին, բայց այդպես էլ իրականություն դառնալու միտում չի ունեցել:

Հայ մեծ գեղանկարչի որդին՝ Արամ Իսաբեկյանն իր հոր 27 աշխատանքներ նվիրաբերել է կենտրոնին, որոնք ցուցադրելու համար էլ նախաձեռնվել է Էդուարդ Իսաբեկյանի կտավների մշտական ցուցադրության սրահի բացումը: Հետագայում Արամ Իսաբեկյանը մտադիր է այդ ցուցասրահին նվիրաբերել նաև նկարչի «Երևան» անավարտ վեպը, ձեռագրեր, օրագրեր, անձնական գրքեր և նրան պատկանած այլ զանազան իրեր, որոնք կհամալրեն մշտական ցուցադրությունը:

«Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը նախատեսվում է վերածել մշակութային հանդիպումների մի վայրի, որտեղ տեղի կունենան գրական-երաժշտական երեկոներ, բանախոսություններ և այլն:

Այս թեմայով