30 Ապրիլ 2013, 14:33
1625 |

Կանն 2013. ցեղասպանության մասին՝ թուրքերենով

Կաննի 66-րդ փառատոնի Shot Film Corner ծրագրում կներկայացվի թուրքալեզու ֆիլմ 1915 թվի Ցեղասպանության մասին: «Արտկինո» կինոդպրոցի ուսանող Համլետ Դուլյանի 18 րոպե տևողությամբ «Սուզվելով կրակի մեջ» (2012 թ.) ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել փառատոնի կազմակերպիչների մոտ: Ռուսաստանում առաջին անգամ է նկարահանվում թուրքերեն ֆիլմ Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի մասին: Ֆիլմի հիմքում ընկած են իրական պատմական փաստեր: Դեպքերը ծավալվում են Մուշ քաղաքի մոտակայքում: Գլխավոր հերոսը թուրք զինվոր Այդնն է, որը հրաման է ստացել ոչնչացնել հայերի ընտանիքը: Զինվորը կանգնած է բարդ ընտրության առջև. չենթարկվել թուրքական կառավարությանը ի դեմս սեփական հոր, թե հրացանի փողն ուղղել փոքրիկ երեխայի վրա:

Shot Film Corner ծրագրում Ռուսաստանը կներկայացնեն 51 կարճամետրաժներ, որոնցից երեքը նկարահանել են մեր հայրենակիցները. Աշոտ Քեշչյան' «Ալխաս և Ջուլիետա» (27 րոպե), Արա Արուշ' «Որսորդը» (18 րոպե), և Համլետ Դուլյան' «Սուզվելով կրակի մեջ»:

Այս թեմայով