Ակցիայի շրջանակում մոտ 200 մասնակցի համակարգչի ստեղնաշարի տեսքով թխվածքաբլիթ հյուրասիրեցին: Խաղարկության համար խմորեղենը համարակալված էր պիտակներով: Վիճակահանության արդյունքում անակնկալի եկած Ալիսա Մազմանյանը շահեց նեթբուք:
- Ճիշտն ասած, այսպիսի խաղարկությունների երբեք չէի հավատում: Այդ պատճառով էլ հաճելիորեն զարմացա, - խոստովանում է Ալիսան:
Մրցանակային համարից բացի պիտակների վրա գրված էին այն բարի գործերը, որոնք միջոցառման մասնակիցը պետք է անի շաբաթվա ընթացքում: Սխրանքը պետք է նկարահանվի, որպեսզի հետագայում տեղադրվի միջոցառման ֆեյսբուքյան էջում: Բարի գործ կատարած լավագույն լուսանկարի հերոսը կստանա 40 000 դրամ պարունակող քարտ և հնարավորություն կունենա օգտվել Event Service-ի ցանկացած ծառայությունից:
Առաջիկա բարի գործերի մասին պատմեցին ակցիայի որոշ ներկայացուցիչները.
Հախնոյան Արթուր. արյուն հանձնել ու մարդու կյանք փրկել: Իհա՛րկե, կհանձնեմ: Հոյակապ ակցիա է: Նույնիսկ հավատս չի գալիս:
Սարգսյան Արտեմ. ծանուցողական գիրք տալ երեխային՝ ուրախությա՛մբ: Այդպիսի գրքեր շատ ունեմ:
Միքայելյան Էմմա. աղբը գցել միայն աղբամանի մեջ: Հենց այդպես էլ եմ անում եմ, ճիշտն ասած:
Սարգսյան Ռոբերտ. աշխատավայրում բոլորի համար ընթրիք կազմակերպել: Անպայման անձամբ կպատրաստեմ:
Աղախանյան Աշոտ. ծեր մարդուն օգնել փողոցն անցնել: Խոստանում եմ միշտ անել: Ափսոս, որ այստեղ քիչ են նման միջոցառումները:
Հարությունյան Ռաֆայել. սիրած աղջկան անկողնում ընթրիք մատուցել: Ճիշտն ասած՝ միայն լոլիկով ձվածեղ եմ կարողանում պատրաստել: Լոլիկը հիմա թանկ է, այնպես որ ձվածեղը սովորական կլինի:
Մարտիրոսյան Շուշան. սիրած սրճարանի մասին դրական կարծիք գրել: Իմ դեպքում կլինի «Սինաբոնը»: Ուրախությամբ կգրեմ, քանի որ սպասարկումն այնտեղ շատ լավն է:
Մազմանյան Ալիսա. երթուղայինում կողքդ նստածի տեղը վճարել: Խո՛սք եմ տալիս՝ կանեմ:
Ծովինար Մկրտչյան. ես էլ պետք է անտուն փիսիկ կերակրեմ: Ուտելիքն արդեն պատրաստել եմ, հիմա փիսիկ եմ փնտրում: