27 Ապրիլ 2013, 16:09
2008 |

«Սպիտակ քառակուսու» հայկական հաղթանակը

Ապրիլի 18-20-ը Մինսկի «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնում անցկացվեց մարքեթինգի ու գովազդի «Սպիտակ քառակուսի» ամենամյա հինգերորդ փառատոնը: «Երևան» ամսագրի երեք շապիկներն իրար մեջ բաժանեցին պատվավոր երկրորդ տեղը:

«Սպիտակ քառակուսին» Բելառուսում այս ոլորտի ամենախոշոր միջոցառումներից մեկն է, որի շրջանակներում տարբեր անվանակարգերում 13 մրցույթ է անցկացվում: Փառատոնն ունի ժյուրիի 9 կազմ, որոնց շարքում կրեատիվ տեխնոլոգիաների ոլորտի առաջավոր մասնագետներ էին: Այս տարի ներկայացված աշխատանքների թվով փառատոնը ռեկորդային էր' 1 317 նախագիծ: «Տպագիր ԶԼՄ-ների տպագրություն ու դիզայն» անվանակարգում «Երևան փրոդաքշնը» զբաղեցրեց երկրորդ տեղը: Մրցանակը շնորհվել է «ԵՐԵՎԱՆ» հայկական քաղաքային ամսագրին «Մենք և մեր կինոն», «Վարդագույն քաղաք» և «Մետրո» համարների շապիկների համար:

Փառատոնին ներկայացված շապիկներից երկուսի հեղինակ, ժյուրիի անդամ և «Երևան փրոդաքշնի» առաջատար դիզայներ Վիլյամ Կարապետյանը նշել է. «Այս կարգի փառատոնում մասնակցությունը միշտ մեծ փորձ է: Ինձ համար սա երկակի ձեռքբերում էր, քանի որ առաջին անգամ էի որպես ժյուրիի անդամ հանդես գալիս, ինչը թույլ տվեց նորովի դիտարկել մեդիանախագծերի առավելագույն արդյունավետ ներկայացման առանձնահատկությունները»:

«Երևան փրոդաքշն» ընկերությունը առաջին անգամ չէ հեղինակավոր մրցույթներում առաջին տեղ զբաղեցնում: Օրինակ, անցյալ տարի գովազդի հայկական «Պոպոք» փառատոնում դիզայներների թիմը զբաղեցրեց արծաթե ու ոսկե մեդալները: Իսկ 2011-ին կիևյան «Ռիբա» փառատոնում գրավեց երրորդ տեղը Հայաստանի հարավին նվիրված հատուկ համարի շապիկի շնորհիվ:

Այս թեմայով