26 Ապրիլ 2013, 17:21
1369 |

Մեկնարկում է «Ազգային Պատկերասրահ» միջազգային փառատոնը

Մինչև անցյալ տարի կոմպոզիտոր Միրզոյանը եղել է փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ ու հենց այդ է պատճառը, որ այս տարի պատասխանատվությունն ու կարևորությունը փառատոնի հանդեպ կրկնակի է։ «Մեզ համար կարևոր է այս փառատոնը, քանի որ առաջին անգամ է, որ ներկայացնում ենք այն առանց մեր գեղարվեստական խորհրդի նախագահի' Էդվարդ Միրզոյանի»,- ասաց փառատոնի հիմնադիր, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը:

Փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ից մայիսի 21-ը: Ծրագրով նախատեսված է վեց համերգ։ Բացման համերգին Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը կկատարի Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիան»։ Համերգին մասնակցելու համար Շվեյցարիայից Հայաստան է ժամանել մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը։ Համերգի ընթացքում կհնչեն Բախի, Կաչինիի, Վիվալդիի ստեղծագործություններից։

Այս թեմայով