25 Ապրիլ 2013, 16:35
1344 |

Մալարիայից ազատ Հայաստան

Ապրիլի 25-ը Մալարիայի համաշխարհային օրն է: Եվրոպական տարածաշրջանում առաջիններից մեկը Հայաստանին հաջողվեց վերացնել մալարիայի դեպքերը, և 2006-ից այս կողմ մեր երկրում հիվանդության դեպքեր չեն արձանագրվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրվել է վկայագիր' որպես մալարիայից ազատ գոտի: Նման վկայագիր ունեն աշխարհի շուրջ 90 երկրներ:

Մալարիայի վարակի աղբյուրը հիվանդ կամ պարազիտակիր մարդն է, իսկ փոխանցողը' անոֆելես մոծակը: Աշխարհում տարածված հիվանդությունից ամեն տարի ավելի քան 300-500 մլն մարդ է վարակվում, որից 1.3-3 միլիոնը մահանում են: 1994 թ. Հայաստանում մալարիայի դեպքեր էին գրացվել, բայց ձեռնարկված քայլերի արդյունքում կրճատվել է հիվանդությունը փոխանցող մոծակների պոպուլյացիան, նվազել են հիվանդության դեպքերը:

Այս թեմայով