24 Ապրիլ 2013, 13:23
1845 |

Ապրիլի 24, Ծիծեռնակաբերդ. Ցեղասպանության 98-րդ տարելիցը

1965-ից սկսած ամեն ապրիլի 24-ի վաղ առավոտյան սկսվում է երթը դեպի Ծիծեռնակաբերդ, դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քարակոթողը, որտեղ անմար կրակի մոտ արդեն սերնդեսերունդ ծաղիկներ են դնում Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի  հիշատակին: Հուշարձանի 12 քարակոթողները խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Վիճակագրական տվյալների համաձայն, երեք փուլով տեղի ունեցած ջարդերի արդյուքում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2 500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց 2 350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1 500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: Սակայն ներկայիս Թուրքիան՝ Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդը, տակավին չի ընդունել իր կատարած ոճրագործությունը: 

 

Այս թեմայով