Ապրիլի 23-ին Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան և ուսանողական խորհուրդը կազմակերպել էին թեմատիկ ցուցահանդես: Մասնակցում էին ակադեմիայի 30 ուսանողներ, ներկայացված էր 35 աշխատանք: Ամենամյա ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 26-ը: