20 Ապրիլ 2013, 11:17
2707 |

«Գարեգին Նժդեհը»` Ռուսաստանի էկրաններին

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, All Media ընկերության նախաձեռնությամբ ռուսական կինոթատրոններում կմեկնարկեն ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունները: Ներառված են «Սինեմա Սթար» (Երևան պլազա, Մոսկվա), «5 զվյոզդ» (Պովելեցկայա), «5 զվյոզդ» (Նովոկուզնեցկայա (Մոսկվա), «Սինեմա Սթար» (Սանկտ Պետերբուրգ), «Ավրորա» (Կրասնոդար), «Բոլշոյ» (Դոնի Ռոստով), «Սինեմա Սթար Կալուա» ՌԻՈ (Կալուգա) և «Միր Կինո» (Անապա) կինոթատրոնները:

«Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարը պատմում է սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ռազմական փառավոր ու դժվարին ուղու մասին' ընդգրկելով զորավարի կյանքի հայտնի, ինչպես նաև ոչ այնքան լուսաբանված դրվագները: Նժդեհին երիտասարդ տարիքում մարմնավորել է Շանթ Հովհաննիսյանը, իսկ հասուն տարիքում' Արտաշես Ալեքսանյանը: Ֆիլմում հանդես են եկել նաև Ֆրիդա Գևորգյանը, Խորեն Լևոնյանը, Ալբերտ Սաֆարյանը, Վիգեն Ստեփանյանը, Ռոբերտ Հակոբյանը, Արմեն Մարգարյանը, Նազենի Հովհաննիսյանը և այլք:

Այս թեմայով