16 Ապրիլ 2013, 18:09
2203 |

Կոմիտասն այդ օրերում

Ապրիլի 21-ին «Կանազ» մշակութային կենտրում կբեմադրվի ռեժիսոր Սարգիս Արզումանյանի «Կոմիտասն այդ օրերում» ներկայացումը: Սցենարի համար հիմք է ծառայել Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատուն» պոեմը: Ներկայացումն ամփոփում է Վարդապետի կյանքը՝ ծնունդից մինչև մահ, նրա գործունեությունը, ունեցած մեծ ներդրումը հայ երաժշտության վերծանման և պահպանման գործում:

Այս ներկայացումն առաջին անգամ հանդիսատեսի դատին է հանձնվել դեռևս 2011-ին, որից հետո անընդհատ փոփոխվելով ամեն անգամ նորովի է ներկայացվում: Ռեժիսորի կարծիքով, ներկայացումը հիմնականում շեշտադրում է հայ ժողովրդի հանդեպ 1915-ին կատարած ոճրագործությունը, միևնույն ժամանակ՝ պայքարն ու ապրելու և ստեղծագործելու կամքը: Նշվածն ավելի ընդգծելու համար ներկայացման ընթացքում կցուցադրվի «Հոգիների աճուրդ» փաստավավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Հոլիվուդում 1919 թվականին:

«Կոմիտասն այդ օրերում»-ը կցուցադրվի նաև Եղեգնաձորում' ապրիլի 23-ին:

Այս թեմայով