12 Ապրիլ 2013, 19:00
2434 |

Երկու խաչքար՝ մեկ գրքում

«Հայրավանքի եւ Նորատուսի ավանդազրույցները» վերնագրով գրքույկը Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային-կրթական կենտրոնի նախաձեռնությունն է: Գրքի կազմող Մարիամ Հերգնյանը համոզված է, որ այն կհետաքրքրի մանուկ ընթերցողներին, քանի որ համեմված է տարբեր պատկերազարդումներով: Երեխաները դրանք կարող են ոչ միայն գունավորել, այլև որոշ էջերում նույնիսկ անձամբ նկարել:

Ավանդազրույցների պատկերազարդման նպատակով ծրագրի պատանի մասնակիցները այցելել են Հայրավանք եւ Նորատուս, տեղում նկարել խաչքարերը: Պատրաստի էտյուդներից վերցվել են տարբեր դետալներ եւ համադրվել մեկ նկարում: Ամեն նկար պարունակում է մի քանի նկարներից հավաքած մասնիկներ. մի երեխայի նկարած Հայրավանքի կողքին մեկ ուրիշի Սեւանա լիճն է: Յուրաքանչյուր նկար վերնագրված է, գրքում մեջբերումներ կան սրբավայրի եւ խաչքարերի ժողովրդական զրույցներից:

«Հայրավանքի և Նորատուսի ավանդազրույցները» գրքույկը երեխաներին կծանոթացնի այդ սրբավայրերին, ուխտավայրերին, պատմական անցքերին»,- համոզված է գրքույկի հեղինակը: Գրքույկը կտրամադրվի Գավառի տարածքի համայնքների դպրոցների եւ մանկապարտեզների սաներին:

Այս թեմայով