12 Ապրիլ 2013, 16:34
1346 |

Երևանով հիվանդը

Երևանի հոգսերով մտահոգ' համաձայնել է ներգրավվել ավագանու կազմում, բայց որևէ կուսակցության չի պատկանում։

Ի՞նչն է Ձեզ մտահոգում, ի՞նչը կփոխեիք Երևանում։

- Երևանի խնդիրների մասին եռահատոր գիրք եմ գրել։ Շատ կուզեի ինչ-որ բանով օգտակար լինել լուծելու նրա խնդիրները' տրանսպորտ, կանաչ տարածքների փոխարեն' բետոնապատում, ապօրինի շինարարություն, անվե~րջ շինարարություն' ամեն քայլափոխի, աղբահանության թեման չեմ էլ բարձրաձայնում. այնքան շատ են անելիքները։ Բոլորս ամեն օր տեսնում ենք աղբահանող մեքենաներն ու աղբահանողներին, ի՞նչ տեսք ունեն... սարսափելի։ Կամ ինչո՞ւ պետք է ամեն առավոտ' ժամը 5-ին, 60-70 տարեկան տատիկ-պապիկների տեսնենք փողոցներն ու բակերը մաքրելիս։ Սա՞ է մեր քաղաքային հասարակությունը, մեր մտածելակերպը Երևանի ու

երևանցիների մասին։

Երևանի խնդիրներին ծանոթանալու համար պետք է մոտ կանգնել դրանց' խորքը տեսնելու համար։ Համաձա՞յն եք։

- Ես շատ եմ քայլում Երևանում, որովհետև միայն քայլելիս ես տեսնում խնդիրները։ Սրճարաններ' կանաչ տարածքների հաշվին, իսկ եթե որևէ այգի խնամվում է, ուրեմն ինչ-որ մեկի սեփականությունն է։ Ես հիվանդ եմ Երևանով, հասկանո՞ւմ եք՝ լավ իմաստով։

Փաստորեն, Երևանին նվիրված երգերի շարքը սրտի ցավո՞վ եք երգում, ոչ թե Երևանով հրճված։

- Այդ երգերը գրվել են նախորդ դարի 50-60-ականներին և ուրիշ Երևանի մասին են։ Ես այսօրվա Երևանում դրանք երգում եմ խորին ափսոսանքով։

Արթուր Իսպիրյանը վստահ է, որ ցանկացած խնդիր լուծելի է, անգամ անհնար թվացողը։ Երգիչը համոզված է'բյուջեն ժիշտ չեն տնօրինում: Ահռելի փողեր են ծախսվում տոնական հրավառությունների, համերգների ու այլ միջոցառումների համար, ռուս երգիչ-երգչուհիներ են հրավիրվում' մեծ հոնորարներով։ Մինչդեռ մեր քաղաքի հիմնախնդիրները կլուծվեն հենց այդ փողերով։

Այս թեմայով