04 Ապրիլ 2013, 17:44
1444 |

Հայաստանը՝ սմարթֆոնի մեջ

Մեկնարկել է Մետաքսե ճանապարհի Սևծովյան միջանցքի երկամյա միջազգային ծրագիրը, որին մասնակցում են Հայաստանը, Հունաստանը, Վրաստանը և Թուրքիան: Ծրագրի նպատակն է խթանել մասնակից երկրների գյուղական վայրերի զարգացումը, ինչպես նաև զբոսաշրջիկների համար երկրների մասին տեղեկատվության հասանելիությունը: Մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել բջջային ծրագիր սմարթֆոնների համար, որոնցում հասանելի կլինեն Հայաստանի տեսարժան վայրերը: Ծրագիրը կիրականացվի երկու փուլով: Սկզբում հայկական հուշարձանների կողքին կտեղադրվեն 114 տեղեկատվական վահանակներ, ինչպես նաև 148 ցուցանակներ: Այնուհետև կմշակվի 5 բջջային ծրագիր սմարթֆոնների համար: Դրան զուգահեռ կգործի էլեկտրոնային տեղեկատվական պորտալը, իսկ օնլայն ուղեցույցում հասանելի կլինի տեղեկություն ավելի քան 100 հայկական ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին: Նախագծի իրականացման համար կհատկացվի մոտ 1,2 մլն եվրո, որից մոտ 325 000 եվրո կփոխանցվի հայկական կողմին:

Այս թեմայով