02 Ապրիլ 2013, 13:08

Հայ-ֆրանսիական «Անուշ»

Ապրիլի 26-27-ին և մայիսի 3-4-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր տարբերակը՝ հանրահայտ դերասան և ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի բեմադրությամբ: Օպերան բոլորովին նոր կհնչողություն կստանա և հանդիսատեսին հնարավորություն կընձեռի այլ կերպ տեսնել մանկությունից ծանոթ թումանյանական սյուժեն: Նորամուծությունները շատ են. օրինակ, Ավեդիքյանը կրճատել է օպերայի ընդհանուր տևողությունը և կատարողների ու երաժիշտների թիվը՝ 5 մենակատար, 4 պարող, 15 երաժիշտ և «Հովեր» երգչախմբի 12 կատարողներ:

Երևանյան պրեմիերայից հետո «Անուշը» կմեկնի Ֆրանսիա: Այնտեղ մայիսի 22-ին, 23-ին, 25-ին և 26-ին այն կներկայացվի «Նանտեռ Ամադյե» թատրոնում:

Այս թեմայով