25 Նոյեմբեր 2014, 13:00
1593 |

Որպեսզի ծառերը չմրսեն

Լավ ու դրական էմոցիաներ ստանալու համար անհրաժեշտ է շրջապատվել վառ ու գունավոր իրերով: Փողոցում քայլելիս այնքան էլ հաճախ չենք հանդիպում տրամադրություն բարձրացնող երևույթների: Այս խնդրի լուծումն իր ուսերին է վերցրել Յարնբոմբինգ շարժումը: Այս նոր, հետաքրքիր մշակույթը սկիզբ է առել բոլորովին վերջերս: Սակայն այն արդեն համախոհներ ունի աշխարհի տարբեր անկյուններում:

Փողոցային արվեստի համեմատաբար նոր ուղղությունը ենթադրում է գունավոր գործվածքներով փաթաթել ծառերը կամ այլ առարկաներ, որոնք տեսանելի են փողոցում: Դրանք կարող են լինել նստարանները, հեռախոսի խցիկները, արձանները, նույնիսկ փողոցում կայանած մեքենաներն ու հեծանիվները: Այս ամենի արդյունքում քաղաքային լանդշաֆտը ստանում է նոր տեսք ու նոր իմաստ: Հատկապես շահում են ծառերը, որոնք գործվածքի միջոցով պաշտպանվում են ձմռան ցրտից: 

Հայաստանում նման արվեստը դեռևս զարգացած չի, սակայն imyerevan.com կայքը որոշել է նախաձեռնել Յարնբոմբինգիի տարածումը խթանող նախագծեր։ Մանրամասների մասին մասին կտեղեկանաք առաջիկայում մեր կայքի հրապարակումներից, իսկ առայժմ ներկայացնում ենք աշխարհում մեծապես տարածված այս ուղղության ամենահաջող փորձերից մի քանիսը:

Այս թեմայով