16 Հունիս 2018, 00:08
17408 |

Պազիրիկի եղջերուն

Նախորդ հոդվածում անդրադարձել եմ Պազիրիկի գորգի հայկականության մի քանի նշաններին, այդ թվում գորգի կենտրոնական ութաթև աստղերին։ Այս հոդվածում կխոսենք հնագույն պահպանված գորգի վրա պատկերված եղջերուի մասին:

Պահպանվածներից աշխարհի ամենահին գորգը՝ Պազիրիկը խավավոր գորգ է և այն, որ սկյութերի ձեռքի գործ է, քիչ հավանական է, քանի որ սկյութերը հագուստ գործելիս օգտագործում էին կանեպի թել, և կիրառոում ֆելթինգի. թաղմազի (войлок) տեխնիկան։

Դրա մասին շատ են գրում, բայց ոչ մի տեղ չի հիշատակում նրանց գորգագործական՝ , մասնավորապես խավավոր գորգի վարպետությանը տիրապետելու մասին։

Սկյութերը համարվում էին հմուտ առևտրականներ՝ Պարսկաստանի, Հնդկաստանի ու Չինաստանի միջև։ Այսիքն հնարավոր է, որ գորգը ոչ թե պատվերով է գործվել, այլ գնվել է։ Ընդ որում ֆելթինգի /войлок/ միջոցով ստացված գորգերի օրինակներ սկյութերի, սակերի բնակության այլ վայրերից էլ են հայտնաբերվել, բայց ոչ խավավոր գորգ, ինչպիսին Պազիրիկն է։

Murray Einland Jr. և Murray Eiland III իրենց «Արևելյան գորգը» գրքում պնդում են, որ քոչվոր ցեղերը չէին կարող նման տեխնիկապես բարդ արվեստի գործի հեղինակը լինել և նշում են, որ դա ավելի շուտ առևտրի արգասիք է, ինչպես օրինակ չինական մետաքսն էր։

Գորգի ակնառու և կարևոր պատկերներից են եղջերուները։ Գորգի hեղինակները եջերուներին տեղադրել են երրորդ շրջանում։

24 եղջերու գորգի վրա «պտտվում են» ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Կրկին մեկ օրվա մեջ ժամերի քանակը (ինչի մասին նշել ենք նախորդ հոդվածում), որ փաստում է գորգի կապը ժամանակի ու հավանաբար կյանքի տևողության հետ։ Ընդ որում, եղջերուների պատկերներում ի ցույց են դրված ներքին հիմնական օրգաններ:

Նմանատիպ պատկեր մենք տեսնում ենք միայն և միայն խեթական մշակույթին վերագրվող որմնաքանդակների վրա։

Դա կարող է միայն մի բան փաստել՝ այն, որ Պազիրիկի վրա եղջերուների պատկերման ձևը ավանդական է Փոքր Ասիայի և Հայկական Լեռնաշխարհի մշակույթների համար:

Պետք է նշել, որ հյուսիսային եղջերուն (եղջյուրներից ենթադրելով), շատ տարածված է հայկական լեռնաշխարհում՝ հատկապես դրա բծավոր տեսակը, ինչպիսին որ հենց գորգի վրա է։ Բացի այդ, հայերս սրան անվանում ենք մշկայծյամ, մուշկ-այծյամ։ Գորգագետ Գանցհորնն իր աշխտության մեջ արդեն իսկ համեմատում է եղջերուների պատկերը ուրարտական կոթողասյան վրա պատկերված բծավոր եղջերուի հետ, ու գրում, որ գորգի զինվորներն էլ իրենց հերթին փռյուգիացիներ են։ Սակայն չի գրում մուշկերի մասին։

Բանն այն է, որ «Մուշկ-այծամ» անվանումը համնկնում է Մուշկ ցեղախմբի անվան հետ, որոնց հեղինակավոր արևելագետ Ի.Դյակոնովը համարում է հայ ժողովրդի կազմավորման հիմնասյուներից մեկը և հայոց լեզվի հիմնավորման գլխավոր դերակատարը:

Հետևապես՝ եթե գորգի ստեղծման տարեթիվը, ինչպես պնդում են VI-II դարն է, ապա դա նշանակում է, որ գորգը գործված է եղել հենց Մեծ Հայքում և հենց հայերի կողմից և հենց հայերից են սկյութերը գնել այն, որովհետև այս ամենի հետ միասին չի կարելի մոռանալ, որ գորգը գործված է հայկական ավանդական երկակի հանգույցի տեխնիկայով և ներկման համար օգտագործված է Որդան Կարմիր հայկական ներկը:

Այսպիսով պազիրիկին պատկերված եղջերուն ցույց է տալիս, որ գորգի ստեղծման վայրը Հայաստանն է:

Շարունակելի:

 

 

Այս թեմայով