17 Հուլիս 2017, 12:00
62122 |

‹‹Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին››

«Երբ Երևանը դեռ փոքր էր, դռները չէին կողպվում»։: Ցավոք, հիմա այդպես չէ: Ջիվան Գասպարյան

Ռեժիսոր Տատյանա Դանիելյանցի ‹‹Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին›› վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան հայ հանդիսատեսի դատին ներկայացվեց: Այն ցուցադրվել է ավելի քան 20 էկրաններին: Ֆիլմի դերակատարներն են դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, շանսոնյե Ֆորշը, Armenian Navy Band-ի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանը, երգչուհի/երգահան Լիլիթ Պիպոյանը, ջազմեն, դաշնակահար Մալխասը (Լևոն Մալխասյանը), թառահար Միքայել Ոսկանյանը:  ֆիլմը պատմում է Երևանի մասին՝ վեց երաժիշտների աչքերով: Կինոնկարում երաժշտությունն ու ճակատագրերը կարմիր թելով կապված են Երևանի ճակատագրի հետ: Արտիստները պատմում են քաղաքի ցավի, սիրո, կարոտի և քաղաքի երաժշտական լինելու մասին: Բլոկադա, մութ ու ցուրտ տարիներ, նավթի հերթեր, մի խոսքով 90-ականների խրոնիկա, որի մասին գիտենք միայն մենք և այս սահմաններից դուրս ուրիշ ոչ ոք: Քանի որ Ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում, թողենք ժյուրիի ուսերին ֆիլմի ճիշտ գնահատական տալու ծանր և հետաքրքիր բեռը:

‹‹Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին››` ճաշակով երաժշտություն, գեղարվեստական գեղեցիկ ոճ, երևանյան տրամադրություն, իսկական երևանցի տղաներ, վառ կերպարներ: Ամենահիանալի քաղաքի մասին կարելի է անվերջ խոսել, պատմել, երգեր երգել, բայց ցավոք դրանք արդեն հուշերի արկղում են մնացել, որովհետև ֆիլմում Ջիվան Գասպարյանի հնչեցված բառերի իրականությունում մենք այլևս չենք ապրում այլ երազում ենք ապրել։ «Երբ Երևանը դեռ փոքր էր, դռները չէին կողպվում»: Ցավոք,  հիմա այդպես չէ:

 

 

 

Այս թեմայով