08 Մարտ 2017, 16:48
2867 |

Դասականի և Ռաբիսի խաչմերուկում

Ֆրանկոհայկական արտադրության նոր ֆիլմի անունն է «Բրավո, Վիրտուոզո», որն ունի 1 մլն. 200 հազար եվրո բյուջե: Պրոդյուսերներն են` Ռոբեր Գեդիկյանը (Agath films, Ֆրանսիա)և Հրաչ Քեշիշյանը (HK Production): Կգտնվեն մարդիկ, ովքեր ֆիլմի հանդեպ կունենան հակասական կարծիքներ, կլինեն մարդիկ ովքեր կհավանեն կամ չեն հավանի, ովքեր կփորձեն գտնել ստացված ֆիլմի բանալին և չեն գտնի:

Իրական Վիրտուոզի, այսինքն կլարնետահար Ալիկի, (Սամվել Թադևոսյան) ողջ պատմությունը սկիզբ է առնում նրանից, որ, կորցնելով իր միակ մեկենասին (հովանավորին), հայտնվում է ծանր կացության մեջ, և պարզվում է, որ միակ դասական երիտասարդական նվագախումբը այլևս չի կարող գոյություն ունենալ: Ալիկը, ամեն կերպ փորձելով պահպանել դասական նվագախումբը, փորձում է անել հնարավոր ամեն ինչ։

Պատահաբար նրա մոտ է հայտնվում «վիրտուոզի» պատկանող մի հեռախոս, և պատասխանելով զանգերին` ստանում է հրահանգներ, գումար, ատրճանակներ ու սպանության պատվերներ։ Եվ այդտեղից էլ սկսվում է մեկ ժամ քառասունհինգ րոպեանոց զուգարանային շրջայցը, որտեղ էլ ծանոթանում ու սիրահարվում է ռեստորանում իրեն աշխատանք առաջարկած օլիգարխի խորթ դստերը՝ Լառային:

Ալիկը գումարից չի հրաժարվում, փակում է նվագախմբի ծախսերն ու պարտքերը։ Ի վերջո ֆիլմում աչքի չընկան մասնագիտությամբ չդերասանները, վերջապես գտնվեց ռեժիսոր, ով փորձեց չարի ու բարու պայքարը ներկայացնել թեթև հումորասարկազմիկ տեսանկյունից` առանց ազգային լացուկոծի:

Ալիկի ու Լառայի կերպարների մասին.

Ալիկ- Ապրելով ինտելիգենտ պապի հետ` Ալիկը էմոցիոնալ դաշտում ակտիվ, բավականին զգացմունքային, նաև մի քանի բարդույթներով օժտված տղա է: Շփվելով արդեն, փորավոր, ճարպավոր, կրիմինալառաբիս օժտվածության մարդկանց հետ՝ դառնում է թվացյալ անվախ, խիզախ, իսկ արտաքնապես մնում է նույն երկչոտը,անպաշտպանը: Ռադիկալ տարբերվող աշխարհների հրապարակում հայտնված մեր հերոսը այս ֆիլմում, ի տարբերություն ,,Կյանք ու Կռիվ ,, ֆիլմի, փորձում էր հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները` չհաշված մի քանի թերացումներ: Այս ֆիլմը դեբյուտային էր նրա համար:

Լառա- Ռուս մի սիրունիկ աղջիկ, կրակայրիչով հնարքների մեծ վարպետուհի, ով ցանկանում է խորթ հորից վրեժ լուծել,քանի որ, այսպես կոչված, հայրացուն Լառայի մորը սպանելով տիրացել է ժառանգությանը: Սակայն մեր հերոսը իրականում լինեով չհերոս, իր մեջ ուժ չի գտնում այն կատարել:

Լառան իր տեսակի մեջ ըմբոստ, սեքսուալ, աղջիկ է, ում հաճախ տեսնում ենք ծխելիս, և  ով փնտրում է իր ասպետին : Ժեստերի սեքսուալությամբ, աչքի ընկնող կաշվե հագուստով և վառ շպարով տարբերվող Լառան, անխոս, կարժանանա հանդիսատեսի համակրանքին: Հետաքրքիր գրաֆիկական լուծումներով, ինքնատիպ ձևավորմամբ և պատկերմամբ անիմեներով համեմված այս ֆիլմը մեր հայկական կինոշուկայում կլինի առաջինը այս ֆորմատի մեջ։ Ֆիլմն ունի հիանալի երաժշտություն, որը ստեղծել են երկու հայ կոմպոզիտորներ՝ Տիգրան Համասյանը, ով ստեղծել է ֆիլմի սաունդթրեքը և Միշել Պետրոսյանը, ով ստեղծել է ֆիլմի սյուժեի առանցքում ընկած սիմֆոնիկ նվագախմբի կողմից կատարվող դասական երաժշտությունը:

Այս թեմայով