17 Փետրվար 2017, 16:58
4535 |

Street Art. Սփռի՛ր նոր գույներ, ծաղկեցրու քաղաքը

Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորը հայտարարում է «Street Art» քաղաքային արտ-պրոյեկտի մրցույթ:

Փողոցային արվեստը այն ստեղծագործական դաշտն է, որտեղ նկարիչներն ու դիզայներները հնարավորություն են ձեռք բերում պատկերազարդել մեր մայրաքաղաքի շենքերի դժգույն և դատարկ պատերը։ Առաջարկում ենք նկարիչներին մտածել, թե ինչպիսին են իրենք տեսնում այն Երևանը, որտեղ ցանկանում են ապրել։ «Street Art» նախագծի մրցույթին ներկայացվող էսքիզների կարևոր չափանիշ է այն, որ պատկերազարդումները պետք է հասկանալի և մոտ լինեն ոչ միայն նկարիչների նեղ շրջանին, այլ նաև Երևանի բնակիչների մեծամասնությանը։ Նաև անչափ կարևոր է, որ դրանք փոխանցեն դրական և լուսավոր տրամադրություն։ Ապրելով սթրեսի և մշտական լարվածության դարում՝ փողոցային արվեստը քաղաքում պետք է ստեղծի ջերմության և պաշտպանվածության մթնոլորտ։

Ոճը ազատ է՝ հեղինակի հայեցողության տակ։ Էսքիզի հետ հնարավոր է առաջարկել նաև այն վայրը կամ կոնկրետ շինության պատը, որտեղ, հեղինակի կարծիքով, առավել համահունչ կդիտվի իր աշխատանքը։

Աշխատանքների ներկայացման ժամկետը` մինչև 15.03.2017

Ուղարկեք 3-ից 5 էսքիզ imyerevaninfo@gmail.com էլ․հասցեին՝ «թեմայի» մեջ նշելով «Street Art» արտ-պրոյեկտ, իսկ նամակի մեջ` հեղինակի անուն ազգանուն, հեռախոսահամար և աշխատանքի կամ ուսման վայր:

Լավագույն 5 գաղափարները կհրապարակվեն imyerevan.com կայքում և կներկայացվեն Երևանի քաղաքապետարան`տեղանքի և աշխատանքների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Ընտրված գաղափարի հեղինակները կպարգևատրվեն 30.000 – 50.000 դր.՝ կախված էսքիզի կատարման բարդությունից, եզակիությունից և նախագծի իրականացման համար պահանջվող բյուջեից:

Միասին դարձնենք քաղաքը ավելի վառ և ժամանակակից։

Այս թեմայով