08 Հոկտեմբեր 2016, 15:10
4224 |

 Հայտարարվեցին “FREEDOM” միջազգային լուսանկարչական փառատոնի հաղթողները

Հոկտեմբեի 8-ին Հյուսիսային պողոտայում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների և Էրեբունի-Երևան ամենամյա փառատոնի շրջանակներում հայտարարված “FREEDOM” խորագրով միջազգային բացօթյա լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:

 “FREEDOM” միջազգային լուսանկարչական փառատոնն իրականացվել է  “ImYerevan” նախագծի  և FIAP միջազգային լուսանկարչական միության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ: Փառատոնին այս տարի մասնակցել են մոտ 400 միջազգային և հայաստանյան լուսանկարիչներ, որոնցից եզրափակիչ փուլ անցած լուսանկարիչների աշխատանքները կցուցադրվեն հոկտեմբերի 8-ին Հյուսիսային պողոտայում: Լուսանկարների թեման ազատությունն էր, իսկ ժանրը` համաշխարհային մասշտաբով թրենդ համարվող «Սթրիթ ֆոտո» (street photo): Ներկայացվել էին  են աշխարհի ամենահայտնի և գեղեցիկ քաղաքներում, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանում կատարված լուսանկարներ: Լավագույն աշխատանքներն ընտրվել են միջազգային ժյուրիի կողմից: Մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կդառնան ցուցահանդեսի բացման օրը: Մրցույթի տառբեռ ժանրերում հայ հաղթողներն են`

APNA GOLD MEDEAL-ի արժանացավ Գագիկ Հարությունյանը ՚՚Memmory՚՚  լուսանկաrի համար

Չեխիայի ոսկե մեդալին արժանացավ  Հակոբ Բերբերյանը ՚՚Հայ Չեգեվարա՚՚ լուսանկարի համար

Չեխիայի բրոնզե մեդալին արժանացավ Գերման Ավագյանը ՚՚Born after his fathers՛ death՚՚լուսանկարի ամար

FIAP BLUE RIBBON մրցանակին արժանացավ Գերման Ավագյանը  ՚՚Artist Hasmik Avetisyan"  “Boys from Gyumri“ լուսանկարների համար

FIAP BLUE RIBBON մրցանակին արժանացավ Արման Դավթյանը ՚՚Ararat“ և ՚՚Victory՚՚ լուսանկարների համար

FIAP BLUE RIBBON մրցանակին արժանացավ  Սուրեն Սարգսյանը ՚՚Free՚՚ լուսանկարի համար

FIAP արծաթե մեդալի արժանացավ Հակոբ Բերբերյանը  ՚՚Mkhitaryan isdangerous in any position՚՚  լուսանկաrի համաr

FIAP բրոնզե մեդալի արժանացավ Հակոբ Բերբերյանը   ՚՚2 gene8atios 1 destiny՚՚ լուսանկարի համար  

FIAP բրոնզե մեդալի արժանացավլ Հակոբ Բերբերյանը  ՚՚Composer Robert Amirkhanyan՚՚ լուսանկարի համար

 

 

 

 

 

 

 

Այս թեմայով