19 Սեպտեմբեր 2016, 11:38
2105 |

10 փակված գործարաններ, որոնք ստացել են երկրորդ կյանք

Հին դեռ չի նշանակում լքված. Գերմանիայում նախկին արդյունաբերական գործարանների օգտագործման անսովոր եղանակ են գտել: Այժմ դրանց փոխարեն կարող եք գտնել թատրոններ, կինոթատրոններ, թանգարաններ և նույնիսկ լողավազան:

Ֆերրոպոլիս՝ քաղաք երկաթից (Ferropolis)

1964թ.-ից այս թերակղզում ածուխի արդյունահանման աշխատանքներ էին տարվում, բայց Գերմանիայի վերամիավորումից հետո այն փակվեց: 1995թ.-ին որոշվեց ոչ թե վերականգնել արդյունաբերական համալիրը, այլ օգտագործել այդտեղի տեխնիկան և ստեղծել երկաթից քաղաք՝ Ֆերրոպոլիս: Վերջերս այնպիսի երաժշտական փառատոններ, ինչպիսիք են "Splash!"-ը կամ "Melt!"-ը, անցկացվում են հենց այստեղ՝ հավաքելով բազմահազար լսարան: 

Լանդշաֆտային այգի Դույսբուրգ- Նորդ (The Duisburg-Nord Landscape Park)

1985թ.-ին Դույսբուրգում պողպատաձուլարանը փակվելով վերածվեց զվարճանքի և ակտիվ հանգստի գոտի՝ LaPaDu, որը այցելուների համար բաց է մինչև ուշ գիշեր: Այստեղ գազի նախկին պահեստում այժմ պարապում են ջրասույզները, արշավականները մագլցում են գործարանի խողովակների վրա, իսկ արտադրամասի լուսավորված հատվածում պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ և համերգներ: 

Ցոլֆերայն հանք (Tsolferayn)

Էսսենեյում Ցոլֆերայն հանքը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոթողը: Այսօր այդ խոշոր արդյունաբերական համալիրը դարձել է մշակութային կենտրոն: Թանգարաններից, սրճարաններից և դիզայինի դպրոցներից բացի այստեղ կա լողավազան, իսկ ձմռանը՝ սահադաշտ: 

Ազիզայի պանորամա (The asisi Panorama) 

Գերմանացի ճարտարապետ և նկարիչ Յադեգար Ազիզը հայտնի է նրանով, որ գազի նախկին ջրամբարներում նկարում է պանորամային պատկերներ: 

Մետաղագործական գործարան Ֆելկլինգենեում (völklinger hütte)

"völklinger hütte" գործարանը Գերմանիայում առաջին արդյունաբերական օբյեկտն էր, որ ընդգրկվեց  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այժմ եվրոպական արվեստի և արդյունաբերական մշակույթի կենտրոնն այստեղ է: Բացի այդ նախկին արդյունաբերական հսկան դարձել ա Street Art և UrbanArt փառատոնների, ինչպես նաև ցուցահանդեսների և համերգների կազմակերպման վայր: 

Հանք «Համախմբում»

Գելսենկիրխեն քաղաքի նախկին ածխի հանքը, որը գործել է շուրջ հարյուր տարի, այժմ դարձել է թատրոն: Բացի ներկայացումներից այստեղ ամեն տարի անցկացվում է օդապարիկներ փառատոն: 

Մշակութային գարեջրատուն Բեռլինում

Բեռլինյան Kulturbrauerei -ը թերևս ամենահայտնի արդյունաբերական կոթողն է այնտեղ: Այստեղ տեղակայված են թատրոններ, բարեր, ռեստորաններ, ակումբներ, արհեստի դպրոց և այլն: 

Կոկսի (գետնածուխի) գործարան «Հանզա» 

Այս գործարանը Դորտմունդում գործել է 1928թ.-ից 1991թ.-ը:  Հետագայում այն պաշտոնապես ճանաչվեց տարածաշրջանային ճարտարապետական հուշարձան: Այսօր այնտեղ անցկացվում են շատ մշակութային փառատոններ: 

Լուսային արվեստ միջազգային կենտրոն


Ուննայում լուսային արվեստի միջազգային կենտրոնը հիմնվել է նախկին գարեջրատանը: Լույսի և ստվերի հրաշքները ցուցադրվում են նկուղներում, որտեղ մինչև 1979թ.-ը  "Linden" գարեջուր էին պատրաստում: 

 

Այս թեմայով