04 Մայիս 2016, 21:30
5859 |

Արվեստասեր երևանցիները զինվորի կողքին

Մայիսի երեքի երեկոն, կարծես, հատուկ տրամադրում էր ուրբանիստական կոլորիտի. Երևանի ամենահին փողոցներից մեկում՝ ջազի, գինու և արվեստասերների մթնոլորտում նկարիչ Ալեքսանդր Մկրտչյանը ներկայացրեց մայրաքաղաքի թեմայով նկարների իր ցուցահանդես-վաճառքը։ Սակայն միջոցառումը չէր հետապնդում պարզապես բիզնես կամ էսթետիկական նպատակ. Մկրտչյանը հրավիրել էր գեղեցիկը գնահատողներին, որպեսզի վերջիններիս օգնությամբ վաճառված նկարների հասույթի կեսը փոխանցի ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված Հրաչյա Մուրադյանի ընտանիքին։

«Զինվորի կողքին» խորագրով ցուցահանդեսը անցավ դրական և լավատեսական նոտայի վրա՝ միաձուլելով սոցիալական խնդիրն ու արվեստի նշանակությունը պատերազմական շրջանում:

 

 

Այս թեմայով