23 Ապրիլ 2016, 13:08
3299 |

«Apricot photo» միջազգային լուսանկարչական ցուցահանդեսը Երևանում է

Fiap միջազգային լուսանկարչական միությունն իրականացնում է լուսանկարիչների միջազգային մրցութային ծրագիր, որին կարող են մասնակցել արդեն նաև բոլոր հայ անհատ լուսանկարիչները: FIAP-ը նախորդ տարի մեկնարկել էր առաջին հայկական «Apricot photo» միջազգային լուսանկարչական մրցույթը, որի հաղթողներին կարող եք ծանոթանալ ապրիլի 29-ին` այցելելով «Apricot photo» միջազգային լուսանկարչական մրցույթի ամփոփ ցուցահանդեսը Երևանում :

«Apricot photo» միջազգային լուսանկարչական ցուցահանդեսը Երևանում է: Կարող եք այցելել և ծանոթանալ մեծանուն լուսանկարիչների աշխատանքներին ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին: 

Ռոժե Ժորդանը(Roger Jourdain)

Ռոժե Ժորդանը(Roger Jourdain), ոսկե մեդալ
 
Խալիդ Իբրահիմ (Khalid Ibrahim), արծաթե մեդալ
Խալիդ Իբրահիմ (Khalid Ibrahim), արծաթե մեդալ

Հայկական առաջին միջազգային Apricot Photo  լուսանկարչական մրցույթի արդյուքներն  ամփոփվել են 2016 թվականի փետրվարին Պրահայում: Մրցույթի հաղթող էր ճանաչվել  ֆրանսիացի լուսանկարիչ  Ռոժե Ժորդանը(Roger Jourdain)։ Տարածաշրջանից՝ որպես ներկայացուցիչ  մրցույթին  հանդես էր գալիս նաև Հայաստանը:  ժյուրիի կազմում են եղել Չեխիայի Լուսանկարչական արվեստի ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանը(Չեխիա),ով նաեւ ժյուրիի նախագահն էր, 177 միջազգային մրցույթների մրցանակակիր եւ ՖԻԱՊ-ի անդամ  Անդրեյ Յուռլովը (Սլովակիա) եւ  Հայ լուսանկարիչների Ազգային ասոցիացիայի(APNA) փոխնախագահ Վիգեն Մնոյանը (Հայաստան)։ Մռցությին մասնակցում էին  66 երկրների 438 լուսանկարիչներ 5122 լուսանկարներով։ Մոտ 6000 լուսանկարները առանձին նայել են ժյուրիի անդամները եւ գնահատել  1-5 բալային համակարգով։ Այնուհետեւ բարձր բալ հավաքածները անցել են երկրորդ փուլ եւ կրկին գնահատվել՝ այս անգամ 1-10 բալային համակարգով։ 

Այսօր «Apricot photo» միջազգային լուսանկարչական ամփոփում-ցուցահանդեսը Երևանում է: Կարող եք այցելել և ծանոթանալ մեծանուն լուսանկառիչների աշխատանքներին ապրիլի 29-ին§ ժամը 15:00-ին: 

Сергей Козлов
Հեղինակ` Սերգեյ Կոզլով
 
Հեղինակ` Արտաշես Մարտիրոսյան

 

Հեղինակ`Վաղինակ Ղազարյան

 

Հեղինակ` Քրիստինե Սարսգյան
Հեղինակ` Քրիստինե Սարսգյան

Հայ լուսանկարիչներն այսուհետ նույնպես հնարավորություն ունեն ստանալու FIAP-ի որակավորում` մասնակցելով ընկերության կողմից կազմակերպված մրցույթներին: Որակավորում FIAP-ից կարող են ստանալ միայն այն երկրները, որոնք հանդիսանում են միության ներկայացուցիչ։ Հայաստանում FIAP-ի պաշտոնական ներկայացուցիչը  Վիգեն Մնոյանն է։ «Իմ ցանկությունն է, որպեսզի հայ լուսանկարիչները տեղեկացված լինեն այս ծրագրի մասին և ցուցաբերեն իրենց մասնակցությունը։ Նշեմ նաև որ FIAP ընկերության հետ կա զեղչային պայմանավորվածություն, եթե Հայաստանից լինեն մասնակիցներ։ Հորդորում եմ, որպեսզի բոլոր հայ լուսանկարիչները մասնակցեն։ Մասնակցությունը կտա ճանաչում և տարատեսակ պարգևատրումներ», - նշեց Վիգեն Մնոյանը: Վերջինս էլ միջազգային մրցույթի գլխավոր կազմակերպիչն է։   

 


 


 

Այս թեմայով