20 Ապրիլ 2016, 18:04
1910 |

Դաշնակահար Տիգրան Համասյանը` Echo Jazz Awards 2016–ի դափնեկիր

Աշխարհահռչակ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը հաղթել է Գերմանիայում անցկացվող Echo Jazz Awards 2016 հեղինակավոր մրցանակաբաշխությունում, նշվում է մրցանակաբաշխության կայքում։

 

Համասյանն արժանացել է այդ մրցանակին` որպես տարվա լավագույն գործիքավորող «Mockroot» ալբոմի համար։ «Mockroot» ալբոմում ներառված են ինչպես Համասյանի ստեղծագործությունները, այնպես էլ հայկական ժողովրդական երաժշտության գործիքավորումները` նրա կատարմամբ։ 

Echo Jazz մրցանակաբաշխությունը Գերմանիայում անցկացվող հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխություններից է։ Echo Jazz–ը հիմնադրվել է Deutsche Phono-Akademie գերմանական ձայնագրման ակադեմիայի կողմից 2010 թ.–ին։ Այն իր հեղինակությամբ համեմատում են Գրեմմիի հետ։ «Echo Jazz Awards 2016» մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթած արտիստներն իրենց մրցանակները կստանան Համբուրգում մայիսի 26-ին:

 

Այս թեմայով