Երևանում ավարտվեց «FORUM հարթակ» դասախոսությունների շարքը: ImYerevan-ը հնարավորություն ունեցավ ներկա գտնվելու և ամփոփելու առաջին օրվա երեք դասախոսությունները: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի ելույթի հիման վրա կազմված 10 խորհուրդ` լուսնակարչությամբ հետաքրքրվող ընթերցողների համար: Օգտվելով այս 10 խորհուրդներից դուք կկարողանաք ինքնուրույն հասկանալ. թե ինչպես ստանալ հաջողակ և ներդաշնակ կադր:
1. Կոմպոզիցիա ստեղծելիս պետք է հաշվի առնեք, թե կադրի որ հատվածում է գտնվում օբյեկտը: Որպեսզի կադրի լինի ներդաշնակ, բյելտը չպետք է լինի կադրի կենտրոնում կամ ծայրահեղ անկյունում:
2.Կադրը ձևավորելիս օգտագործեք ոսկե հատման օրենքը` ներդաշնակ բաշխվածություն ստանալու համար: Հունական տաճարի հավասարակշռվածությունը ոսկե հատման շնորհիվ է ստացված:Անգամ բնության մեջ ոսկե հատման օրենով է գրեթե ամեն ինչ գործում:
3. Ոսկե հատումը գնտելու համար կադրը բաժանել երեք հավասար մասերի` հերիզոնական և ուղղահայաց: Գտեք գծերի հատման կետերը և տեղավորեք օբյելտը այդ հատման կետերում:
4.Կադրի համար ընտրել մեկ գլխավոր` հիմնական օբյեկտ: Անգամ այն դեպքում, երբ կադրում շատ օբյեկտներ կան, պետք է ցույց տալ գլխավոր օբյելտը:
Ստուգելու համար` գտել եք գլխավոր օբյեկտը, թե ոչ, պարզապես կադրին նայելիս ստուգեք, թե ձեր հայացքը վերջում կանգնում է արդյոք ձեր օբյետի վրա: Եթե հայացքը կանգ է առնում այդտեղ, ուրեմն ստացվել է:
5. Ձախ կողմում կանգնածն առավելությւոն ունի աջ կողմում կանգնածի նկատմամբ: Սա կարևոր է օգտագործել քաղաքական թեմաներում և գովազդում: Մենք միշտ նայում ենք ձախից աջ, և եթե առաջինը տեսնում ենք ձախ օբյեկտը, ուրեմն աջ օբյեկտը երկրորդական է:
6. Մի ուղղոթյամբ գնացող օբյելտի առջև երկու անգամ շատ տարածություն է պետք թողնել: Եթե մարդ է պատկերված և նա նայում է կողքի, ապա այդ հայացքի ուղությամբ ավելի շատ տարածություն է պետք թողնել, եթե ուրիշ նպատակ չեք հետապնդում: Այդ ամենն ազդում է ենթագիտակցության վրա:
7. Եթե կադրում կա գիծ ստեղծող օբյեկտ, ոչ մի դեպքում մի դարձրեք այն կադրի անկյունագիծ, քանի որ մարդու աչքը հետևելու է անկյունագծով և դուրս գա կադրից: Եվ, առհասարակ , կենտրոնով անցնող գծեր պետք չեն:
8.Եթե կադրը, մեջտեղից բաժանելով երկու մասի, ստանում ենք երկու առանձին լավ կադր, ուրեմն սկզբնական կադրը վատն է:
9. Սկզբի համար նկարեք միապաղաղ ֆոնի վրա. սկզբնական շրջանում դժվար է կոմպոզիցիա ստեղծել, երբ ֆոնը բառդ ու բազբմաշերտ է:
10. Հաճույք ստացեք լուսանկարելիս, այդպես դուք ձեր էնէերգիան կփոխանցեք կադրին: