24 Մարտ 2016, 11:47
4200 |

Գրաֆֆիտի. արվե՞ստ, թե` վանդալիզմ

Ըստ սովետական հանրագիտարանի` վանդալիզմը «մշակույթի և մատերիայի անտեղի ոչնչացումն է», բառի լայն իմաստով` դիվերսիա, հակասոցիալական վարքագիծ:

Ոմանք կարծում են, թե  գրաֆֆիտին դեվիանտ վարքի առանձնահատուկ ձև է, որ հաճախ բնորոշ է դեռահասներին: Մինչդեռ, գրաֆիտտին  հասարակության հետ   կապը պահելու միջոց է, կարծիքը բարձրաձայնելու և իհարկե հույժ կարևորի մասին ինֆորմացնելու հնար: Գրաֆֆիտին կարող է լինել «փաբլիքացված», այսինքն` հասարակայնացված և «փրայվիթ»,  այսինքն ` անձնական: Սա արվեստի այն տարբերվող տեսակներից մեկն է, որտեղ գոյություն չունեն ոչ մի տիպի արգելքներ ու տաբուներ:

Գրաֆֆիտիի մշակույթային սկզբունքերը սկսեցին զարգանալ 1970-ականների կեսերին,  երբ ,Հյուգո Մարտինեսը հիմնադրեց  United Graffiti Artists կազմակերպությունը: XX-րդ դարի երկրորդ կեսին  այս արվեստը  դարձավ ճանաչելի , հայնտվեց  Նյու-Յորք,ում, և շոըտով գրաֆֆիտի արիտիստների աշխատանքները  հայտվեցին մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպես մնացած արվեստի տեսակները գրաֆֆիտին նույնպես ունի իր ոճերը, տեսակները և իհարկե շրիֆտները:

 1. Bombing (ռմբակոծություն)

Գրաֆֆիտիի «ամենաազդեցիկ» տեսակներից  է: Այն  պատկերվում է  հնարավորինս սեղմ ժամկետում և հնարավորինս վառ ու տարբեր գույներով:

2. Tagging (ստորագրություն)
Գրաֆֆիտիի ամենահին տեսկաներից է: Այս տեսակի ստորագրությունները սովորաբար արվում են մեկ-երկու գույնով: 

3. Scratching (խզբզոց)

«Խզբզոցը» արվում է ապակու վրա: Կարող եք հանդիպել մուտքերի, աղբարկղերի, տրանսպորտների, խանութիների ապակիների վրա:

4. Character (պատկերային)

Այս տեսակի գրաֆֆիտին իր մեջ ներառում է ծաղրանկարների և կոմիքսների էլէմենտներ:

Գրաֆֆիտի ոճերը

1. Bubble letter-ը ամենադասական ոճն է: «Պղպջակավոր» գրաֆֆիտիի այս ոճը դաճվում է պատերին խոշոր տառատեսակով` օգտագործելով հնարավորինս  շատ գույներ:

 

2. Тhrow–up - ը  ծայրահեղական ոճ է: Այս ոճի ծննդավայրը Նյու Յորքն է,  այն պատկերվում է  հիմնականում երկու գույնով: Շատ պարզունակ  և արագորեն նկարելու ոճ է, որ նախատեսված է սկսնակների համար:

3. Blockbusters- նկարչության ամենապարզ և ամենահեշտ ոճն է : Իր ոճը ավելի շատ հարմար  Լոս Անջելես քաղաքի: Նկարիչներոը փորձում են նկարել մեկ գույնով:

 

4. 3D style

Ոճի անվանումն արդեն իսկ  խոսում է իր մասին: Այս ոճը  ենթադրում է  3d պատկեր, կամ պարզապես մի քանի պատկերների միասնություն:

Այս թեմայով