24 Դեկտեմբեր 2015, 11:41
2590 |

«Վարդապետի լռությունը» Ֆիլմի հեղինակ՝ Վիգեն Չալդրանյան

«Կոմիտասը լռեց, որ աշխարհը մի օր խոսի...»:

Դեկտեմբերի 24-ին  «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր փոքր դահլիճում կայացավ Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» Ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է Կոմիտասի Մեծ Լռությունը եղերական 1915-ից հետո... Ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցը, ժամանակակից ճանաչված գրող է, համալսարանի մամուլի տեսության և պատմության ամբիոնի դասախոս: Նա մտասևեռված է  «Վարդապետի Լռությունը»  վեպի ստեղծման վրա. սյուժեին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսն անցնում է իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը:

 


Դերերում՝

Էդգար Նովենց՝ Վարդան Մկրտչյան

Սոնա՝ Անի Ղազարյան

Կոմիտաս՝ Արտո Խաչատուրյան, Վաչե Շարաֆյան, Գռաֆսեր

Սցենարը՝ Վիգեն Չալդրանյանի

մասնակցությամբ՝ Ռուբեն Հովսեփյանի

Բեմադրողօպերատոր՝ Արթուր Ուստյան

Բեմադրողնկարիչ՝Վիգեն Չալդրանյան

Երաժշտությունը՝ Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի

Բանաստեղծությունները՝ Սոնա Վանի

Զգեստները՝ Մերի Սարգսյանի, Կարինե Բաստաջյանի

Հետարտադրությանհամակարգող՝ Վահան Հովհաննիսյան

Հնչյունայինռեժիսորներ՝ Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան

Գործադիրպրոդյուսեր՝ Սահականուշ Սահակյան

Պրոդյուսերներ՝ Վիգեն Չալդրանյան, Գևորգ Գևորգյան, Կարեն Ղազարյան

Բեմադրող ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան

Այս թեմայով