16 Դեկտեմբեր 2015, 13:42
1370 |

Եվգենի Կիսինը հրաժարվել է ելույթ ունենալ Թուրքիայում

Եվգենի Կիսին. «Ես Թուրքիայում ելույթ չեմ ունենա, քանի դեռ այդ եկրիրը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը»:

Դեկտեմբերի 13-ին «Նյու Յորք Թայմզ» -ը հրապարակել է հարցազրույց Եվգենի Կիսինի հետ, որտեղ նա ևս մեկ անգամ անդրադարձել է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, մասնավորապես նշելով, որ ելույթ չի ունենա Թուրքիայում, քանի դեռ նրանց կառավարությունը չի ճանաչել 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն:

«Իմ անձնական համոզմունքն է, որ եթե  երաժիշտներից շատերը հրաժարվեն ելույթ ունենալ  Թուրքիայում , այնտեղ կհասկանան, որ ժողովուրդը  տուժում է իր ղեկավարների արարքներից՝ ինչն էլ կխթանի կիրթ մտածելակերպով մարդկանց առավել տեղեկացվածությանը»: Նա նշել է նաև, որ արդեն վեց տարի է, ինչ ելույթ չի ունեցել Ռուսաստանում, սակայն հնարարավոր է, որ այնտեղ հանդես գա 2017-ին: 

Եվգենի Կիսինը, վերջին երեք տարիների ընթացքում երկու անգամ Հայասատն է ժամանել (2012թ, 2015թ) մենահամերգային մեծ ծրագրով, ինչպես նաև խոշոր բարեգարծական ձառնարկներով:

 

Աղբբյուրը` Nytimes.com

Այս թեմայով