14 Դեկտեմբեր 2015, 18:13
1876 |

Քաղաքը, քաղաքացին և հուշարձանը

Ոմանք անձեռակերտ հուշարձաններ են կառուցում իրենց համար, ոմանք` Քեոփսի պես հավերժանում են բուրգերում, մյուսներին էլ` շնորհակալ սերունդներն են հուշարձան կանգնեցնում:

  Հուշարձանները չունեն քաղաքական դիրքորուշում, տեսակետ: Այդ քարե հիշողությունները պարզապես ապրում են կենդանի մարդկանց կողքին, շնչում նույն օդը ու ակնկալում են միայն մի բան` սեր, հարգանք, խնամք:  

Ցանկացած քաղաք յուրօրինակ է իր պատմամշակութային հուշարձաններով: Ցանկացած քաղաքացու պարտքն է պաշտպանել իր քաղաքի հուշարձանները վանդալիզմի ցանկացած դրսևորումից: Առանց այն էլ դրանց դեմ է աշխատում անողոք ժամանակը:

Կփոխվեն կառավարություններ, կփոխվեն առաջնորդներ, կփոխվեն կարգեր, կփոխվեն մարդիկ: Կմնան միայն հուշարձանները` մեր պատմության վկաները: Բայց կմնան միայն այն դեպքում, եթե մենք հոգ տանենք դրանց մասին, թույլ չտանք, որ դրանք ապականեն ու փչացնեն: Լինի դա ցույցի, հանրահավաքի, թե սովորական օրվա ընթացքում: Եվ դա պետք է անի յուրաքանչյուր մարդ, լինի նա բանվոր, հեղափոխական թե մտավորական:     

Այս թեմայով