11 Նոյեմբեր 2015, 19:29
1842 |

Երբ Արամ Խաչատրյանի երաժշտությունը կյանք է նվիրում

Չայկովսկու անվ. դպրոցի սաները «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի շահառու երեխաների համար կատարեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 16.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի հյուրերն էին «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի շահառու երեխաները։ Նրանց համար ներկայացվեց «Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչեցին հատվածներ Խաչատրյանի մանկական ալբոմներից։ «Նվիրիր կյանք» հիմնադրամի երեխաների համար համերգային ծրագիրը կատարեցին Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտները։ 

 

Այս թեմայով