13 Հոկտեմբեր 2015, 13:01
1613 |

Սերգեյ Դովլաթովի ընտանիքը Երևանում է

Հոկտեմբերի 12-ին կայացավ «Դովլաթովի հինգ անկյունները» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որին նաև հրավիրված էին Սերգեյ Դովլաթովի այրին և դուստրը` ԱՄՆ-ում բնակվող Ելենա և Եկատերինա Դովլաթովները:

Դստեր` Եկատերինա Դովլաթովայի խոսքերով, Հայաստան այցելությունը նոր դռներ բացեց հասկանալու հոր ներաշխարհը: «Այստեղ`  Հայաստանում մենք  զգացինք ու հասկացանք Սերգեյ Դովլաթովի` որպես գրողի և հոր  հայկական գենի կոդը: Լինելով Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում և դիտելով ֆիլմը,  մենք մեզ համար նրա էության նոր նրբերանգներ բացահայտեցինք»:

Սերգեյ Դովլաթովի դուստրը և այրին` Ելենա և Եկատերինա Դովլաթովները:
Սերգեյ Դովլաթովի դուստրը և այրին` Ելենա և Եկատերինա Դովլաթովները:

 

«Դովլաթովի հինգ անկյունները» ֆիլմի պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում էր: Ցուցադրությանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը, մշակույթի այլ գործիչներ և , իհարկե,  Դովլաթովի  գրական ոճի սիրահարներ:

Սերգեյ Դովլաթովի մասին պատմող հայ-ռուսական  համատեղ արտադրության  ֆիլմը նկարահանվել է  ՀՀ Մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: 

Գրեթե 60 րոպե տևողությամբ կինոնկարը ներկայացնում էր Դովլաթովի ստեղծագործության  տեղն ու նշանակությունը ռուսական մշակույթի խճանկարում և փորձում էր բացահայտել գրողի երկերի յուրահատկությունը: Հնադիսատեսը նարավորություն ունեցավ տեսնելու այն վայրերը որտեղ ապրել և ստեղծագործել է մեծ գրողը և հասկանալ  նրա ստեղծագործությունները այլ` դովլաթովյան ներաշխարհի դիտանկյունից:

Ֆիլմի հեղնինակներն են լրագրող Ազա Բաբայանը և Վլադիմիր Դուբնովը:

Այս թեմայով