Ամենամյա Pentawards մրցանակաբաշխության այս տարվա հաղթողների շարքում կային նաև ներկայացուցիչներ Հայաստանից: Մրցանակակաբաշխության բրոնզե մրցանակին է արժանացել հայաստանյան Backbone Branding ստուդիան:
Backbone Branding-ը Pentawards մրցույթում արժանացավ բրոնզե մրցանակի (2013 - ին նրանք նվաճել էին ոսկե մրցանակը`«BzzzPremium» նախագծի համար) ըմպելիքների կատեգորիայում «GAWATT Emotions» նախագծի համար: Այս տարվա պարգևատրման արարողությունն անցկացվեց Լոնդոնի` Բրիտանական ճարտարապետների թագավորական ակադեմիայում:
Մրցույթում ներկայացված էր 1668 աշխատանք` աշխարհի 52 պետություններ ներկայացնող լավագույն դիզայներական կազմակերպություններից: Միջազգային ժյուրիի կազմի մեջ էին փաթեթավորման դիզայնի և մարքետինգի ոլորտից 12 մասնագետներ, ինչպես նաև` մրցանակաբաշխության նախագահը: Մրցանակները բաշխվում են հինգ հիմնական կատեգորիաների միջև` ըմպելիքներ, սնունդ, մարմնի համար նախատեսված ապրանքներ, շքեղություն:
«GAWATTEmotions» նախագիծը նաև կհրատարակվի հայտնի Taschen հրատարակչության «The package design book 4» -ում: