19 Հուլիս 2015, 15:27
1457 |

Ծիրանները հաշվեցին

Հուլիսի 18-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Երեկոյի ընթացքում շնորհվեցին մրցանակները փառատոնի 4 ավանդական մրցութային ծրագրերում` «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» ներկայացված ֆիլմերին: Դրա հետ մեկտեղ փառատոնը Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ շնորհեց լավագույն սցենարի համար, ինչպես նաև հանձնեց այս տարի սահմանված «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:

Ում հասան ծիրանները:

Միջազգային խաղարկային մրցույթ 

Ոսկե ծիրան  (1-ին մրցանակ). «Օձի գրկում», ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա)

Ոսկե ծիրան  (2-րդ մրցանակ). «Ձմռան վերջը», ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա)

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Իշկանուլ», ռեժ.՝ Խայրո Բուստամանտե, (Գվատեմալա/Ֆրանսիա)

Հանդիսատեսիհամակրանք մրցանակ. «Սրբարան», ռեժ.՝ Մարկ Բրումունդ (Գերմանիա)

 

Միջազգային վավերագրական մրցույթ

 

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ). «Իմաստի ստեղծումը», ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա/Իտալիա)


Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ). «Գերմանական երիտասարդություն», ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա)

 

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմեր իմրցույթ

 Ոսկե ծիրան(1-ին մրցանակ). «Ամեն ինչ լավ կլինի», ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/Ավստրիա)

Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ). «Չելլե», ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա)

Ժյուրիիհատուկմրցանակ. «Ամեն ինչ՝ վաճառքի», ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան)

 

Հայկական համայնապատկեր ազգայինմրցույթ

 

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ), լիամետրաժ խաղարկային. «Մեկ, երկու, երեք», ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա)


Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ), կարճամետրաժ խաղարկային. «Բժիշկը», Աննա Գորոյան, (Ռուսաստան)
Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար. «Ճանապարհ», Գագիկ Մադոյան, (Հայաստան)

 

FIPRESCI մրցույթ

 

«Մոսկվիչ, իմ սեր», Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)

 

Էկումենիկ մրցույթ

 

«Մոսկվիչ, իմ սեր», ռեժ.՝ Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)
Խրախուսական մրցանակ.  «Սիվաս», ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա)

 

 

Այս թեմայով