Ամեն երեխայի մանկությունը բաղկացած է նրան տրվող անչափ սիրուց, չափավոր քաղցրավենիքից, քնից առաջ լսած հեքիաթներից ու մուլտֆիլմերից: Տեխնոլոգիական այս դարում դժվար է չափել մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների հոգեբանության վրա: Երեխաները մեծանում են, հասունանում, կյանք մտնում, իսկ նրանց սիրելի հերոսները մնում են հուշերում այնպես, ինչպես եղել են: Հին հայկական մուլտֆիլմերի սիրահարների շարքերում հավանաբար կգտնվեն մարդիկ, ում մտքով գոնե մեկ անգամ անցել է այս հարցը՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե մուլտֆիլմի հայտնի սիրելի հերոսները հայտնվեին մեր օրերում: Imyerevan.com-ն առաջարկել է դեպքերի ընթացքի իր սցենարը:
«Անահիտ»
- Գուցե նա՞ է իմ երազների արքայազնը:
«Գտնված երազ»
- Ծերու՛կ, իսկ որտե՞ղ է անտառը, ո՞ւր են ծառերը:
«Կիկոսի մահը»
Գդակը՝ պոպոզ, անունը՝ Կիկոս, վեր ելավ ծառին…. Եւ ինչ, էս ի՞նչ աշխարհ է, մի ծառ էլ չկա, չեն թողնում հանգիստ մեռնել:
«Քաջ Նազար»
- Սադրանք է, հերյուրանք, զրպարտություն: Ես ոչ մի քարավան էլ չեմ կտրել:
«Անբան Հուռի»
Փեփե՜լ, Կեկե՜լ, ես դրախտում եմ: Կմճտե՛ք ինձ:
«Սուտլիկ Որսկան»
Ադի՜, Ուդի՜, Չատի՜, Մատի՜, բադերին խփեցինք, չանցնե՞նք կարապներին:
Ջրահարս («Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…» )
- Իշխաաա՜ն, իշխանիիիի՜կ: Ո՞ւր ես: Ժողովուրդ, չե՞ք հուշի՝ ուր կորավ իշխանը: