07 Դեկտեմբեր 2013, 13:48
1504 |

25 տարի առաջ ու անց

1988-ի դեկտեմբերի 7-ից մնացին սև-սպիտակ կադրեր` փլվող շենքերով, աղաղակով ու օգնության համր ձայնով լեցուն: Աղետի գոտու մարդկանց ճակատագրերը մի ակնթարթում սևացան: Ու սև են արդեն 25 տարի:

25 տարի առաջ էր` անտանելի աղմուկից առաջ մի պահ լռություն տիրեց:

25 տարի առաջ էր` ինչ-որ բան դղրդաց, պարզվեց` երկիրն էր:

25 տարի առաջ էր` մարդիկ սկզբում կորցրեցին իրենց, հետո` մյուսներին:

25 տարի առաջ էր` չգիտեին` կորցրածի ցավից լացել, թե գտածով ուրախանալ:

25 տարի առաջ էր` շատ օտարներ առաջին անգամ իմացան Հայաստան պետության մասին:

25 տարի առաջ էր` փլվող շենքերի մեջ չէր լսվում երկունքի ցավով բռնվածների ձայնը:

 

25 տարի անց` ուժեղ ձայներից դեռ խուճապի մատնվողներ կան:

25տարի անց` երկրաշարժը մարդկանց աչքերում ու ականջներում է:

25 տարի անց` Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք էր. տոն ու ցնծություն` միայն կենտրոնում:

25 տարի անց` օտար նախագահի այցի համար մեկ օրով Գյումրին բարեկարգվեց:

25 տարի անց` մարդիկ այդ օրը հնարավորինս խուսափում են ճշմարտությունից:

25 տարի անց` Գյումրիում 4000 մարդ դեռ ժամանակավոր կացարանում է ապրում:

 

25 տարի անց 4000 մարդու ամեն օր հիշեցնում են 25 տարի առաջ եղածի մասին:

Այս թեմայով