11 Հոկտեմբեր 2014, 13:45
1375 |

Դիլիջանի միջազգային դպրոցը պաշտոնապես բացված է

Հոկտեմբերի 11-ին կայացավ միջազգային քոեջների ցանցի հերթական դպրոցի՝ UWC Dilijan-ի բացումը, այն իր մակարդակով առաջինն է հետխորհրդային տարածքում: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին դպրոցի հիմնադիրները՝ ամուսիններ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ-ից ևԱրցախից, ինչպես նաև պաշտոնական այցող Հայաստանում գտնվող Սերբիայի Նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը:

Մինչ բացումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը օրհնեց կրթական հաստատությունն ու իր հայրապետական պատգամը հղեց. «Դիլիջանի դպրոցի բացումը մեկ անգամ ևս փաստում մեր դարավոր ձգտումը դեպի գիտելիքը: Հարյուրավոր տարիների ընթացքում հայկական եկեղեցիներում ու վանքերում տարբեր գիտութուններ են սովորել: Հայ Առաքելական Եկեղեցին միշտ խրախուսել է ուսման ձգտումը: Միջազգային դպրոցի բացումը դրա վառ ապացույցն է և դա մեզ շատ է ուրախացնում»,-հայտարարեց Գարեգին Երկրորդը: Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը, ով նույնպես ներկա էր բացման արարողությանը, իր ուրախությունը հայտնեց Հայաստանում նման հեղինակավոր ուսումնական հաստատության բացման կապակցությամբ ու Դիլիջանի դպրոցին իր սուրբ օրհնությունը տվեց:

Դպրոցի հիմնադիրներից մեկը' գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանը, իր հերթին շնորհակալություն հայտնեց աշակերտներին ուսման հանդեպ այդչափ ձգտում ունենալու համար. «Դուք ճիշտ ուղի եք ընտրել, խոչընդոտներից վախենալ պետք չէ, պետք է միշտ առաջ ընթանալ, հավատալ սեփական երազանքին, իմանալ խնդրել ու տալ, շրջապատող մարդկանց հետ ապրել ներդաշնակ ու կիսել նրանց հետ այն, ինչ ունեք» :

Նրա խոսքով'Հայաստանում նման մասշտաբի կրթական հաստատություն հիմնելու գաղափարը վաղուց կար, բայց հենց հետևողական աշխատանքն ու անսահման նվիրվածությունը դարձան ծրագրի իրագործման գրավականը: «Հենց գործին նվիրվածությունն մեջ է թաքնված ցանկացած հաջողության գաղտնիքը»,- աշակերտներին խորհուրդ տվեց Ռուբեն Վարդանյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ընդգծեց դպրոցի ոչ միայն կրթական, այլև հզոր տնտեսական գործոն լինելու հանգամանքը: Նրա խոսքով' Հայաստանն այլընտրանքային տնտեսական ուժ է ստեղծում' հիմքը դնելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման և կրթական համակարգի միջոցով ժամանակակից աշխարհում պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման վրա: «Այժմ մի բան ասեմ, որ կարող է շատ-շատերին անիրականանալի կամ շատ տարօրինակ թվալ: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ: Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ»,- հայտարարեց ՀՀ Նախագահն իր ելութում' արժանանալով ծափահարություններ:

Սերբիայի նախագահ Տիմոսլավ Նիկոլիչն իր հերթին հավատացրեց ուսանողներին, որ նրան համար սերբական համալսարաններում արտոնյալ պայմաններ կարող են ստեղծվել: Երկու նախագահները դպրոցին որպես նվեր գրքեր էին բերել: Սերժ Սարգսյանի նվիրած գիրքը պատմում է Հայաստանի հուշարձանի մասին, սերբիայի նախագահինը' իրենց երկրի, պատմության ու մշակութի:
Միջոցառման ավարտին Նախագահը պետական պարգևներ հանձնեց UWC Dilijan-ի կառուցման մեջ ջանքեր ներդրած անձանց:

«Աշխարհի միացյալ քոլեջները» (UWC) համաշխարհային կրթական շարժում է, որի շրջանակներում աշխարհում գործում է 14 դպրոց, այնտեղ սովորում են աշակերտներ ավելի քան 140 երկրից: Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ ամուսինների շնորհիվ Հայաստանը դարձավ հետխորհրդային երկրներից առաջինը, որտեղ բացվեց համաշխարհային ցանցի մեջ մտնող դպրոց: Ուսանողներ են հավաքվում ամբողջ աշխարհից՝ հիմնվելով կարողությունների և հնարավորությունների վրա: Հիմա արդեն ուսում են ստանում 96 երիտասարդ 49 երկրից: Մոտ ապագայում ծրագրվում է նրանց թիվը հասցնել մի քանի հարյուրի:

 

Այս թեմայով