17 Սեպտեմբեր 2013, 19:05
1844 |

Համարյա հայտնիները. ճարմանդամոլը

Այս երևանցին հայտնի է մաֆիա և պոկեր խաղացողների, կինո և նարգիլե սիրողների, ՈՒՀԱ-իստների նեղ շրջանակներում: Նա այն եզակի մարդկանցից է, ով համատեղում է զանազան հոբբիներ և հիանալի կերպով գլուխ հանում իր բոլոր նախասիրությունից: Ինչն է կազմում հաղորդավարի կյանքի ամենահոսուն մասը' մեր ֆոտոպատմության մեջ:

Վազգեն Սաղաթելյան' հաղորդավար, 25 տ.

Ուտելիք – Նա չի կարող անտարբեր անցնել տապակած կարտոֆիլի կողքով: Իսկ եթե դրան գումարվի ֆետա պանիրը, թարմ լոլիկն ու նռան հյութը, ապա Վազգենը պատրաստ է այն ճաշակել 24 ժամ անընդմեջ:


Բառի մոտ խմելիս – Նա ունի հարազատ վայրեր և չի դավաճանում դրանց տարիներ շարունակ: «Տեխասի» բարմենը, մատուցողները և մշտական հաճախորդները Վազգենի և իր ընկերների խնջույքների անբաժան մասն են:

Տեկիլա- Նրա սիրած խմիչքը տեկիլան է: Ալկոհոլային բոլոր երեկոները սկսվում են մի քանի բաժակ մեքսիկական ամենահայտնի ըմպելիքով:


Նարգիլե- Հաղորդավարը չի պատկերացնում իր առօրյան առանց նարգիլեի, ծխում է շաբաթական վեց օր: Անընդհատ էսպերիմենտներ է անում, փորձարկում զանազան համեր:


Փողոց - Գևորգ Քոչարի փողոցը Վազգենի ֆավորիտն է: Այժմ նա հաճախ չի զբոսնում այստեղ, բայց որոշել է անպայման բնակարան գնել տարածքում, որպեսզի ապագայում վայելի կենտրոնի ամենահանգիստ հատվածներից մեկը:

Շենք – Տերյան-Մոսկովյան խաչմերուկում է Երևանի գեղեցիկ և հնակառույց շենքերից մեկը' Վազգենի ամենասիրած երևանյան շենքը: Հենց այս շենքում է ծնվել և մեծացել հաղորդավարի պապը և հայրը:

Խանութ – Վազգենը կազմակերպեց մեզ համար փոքրիկ էքսկուրսիա մի անհայտ, բայց հետաքրքիր խանութ, որտեղից նա գնում է նարգիլեի համար նախատեսված ածուխը, նարգիլեի ծխախոտը և այլ անհրաժեշտ պարագաներ: Խանութում կային նաև զանազան բացատրողական գրություններ, զանազան բուրավետ համեմունքներ, ու շատ մեծ արևածաղիկ, որին խանութի տերը մեղմորեն անվանում էր «Ջոնի»:

Կինոդիտում: Վազգենը հայտնի երևանյան կինոման է. սիրում է դիտել ֆիլմեր, բանավիճել, բայց ամենաշատը՝ կինոդիտումներ կազմակերպել ընկերների համար և զարմացնել իրենց համացանցից պեղված ոչ լայն ճանաչում ունեցող կինոգլուխգործոցով:


Ձեռքբերում – Վազգենին հաճախ կտեսնեք վերնաշապիկներով, որոնք էլ ավելի են գեղեցկացնում հետաքրքիր ճարմանդները: Վազգենի վերջին հետաքրքիր ձեռքբերումը հայրիկի նվերն է՝ Շոտլանդիայից բերված ճարմանդները:

Այս թեմայով