14 Հոկտեմբեր 2017, 10:11
42741 |

5 գաղտնիք. Արթուր Ջանիբեկյանի հաջողության բանաձևը

Հոկտեմբերի 13-ին երկարատև ընդմիջումից հետո կրկին մեկնարկեց «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ» բաց դասախոսությունների շարքը, որի առաջին խոսնակներն էին Արթուր Ջանիբեկյանը և Արմեն Օրուջյանը: «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ» նախագիծն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի և «Երևան Փրոդաքշնի» համատեղ նախաձեռնությամբ:

Բաց դասախոսոթյան առաջին խոսնակը Արթուր Ջանիբեկյանն էր` Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ընկերության ժամանցային հեռուստաալիքների ենթահոլդինգի ղեկավար, «ТНТ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, «Մշակութային վերածնունդ» և «Ինտելեկտուալ վերածնունդ» հիմնադրամների հիմնադիր, բարեգործ, հասարակական ու բարեգործական բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ և աջակից: Նա փորձեց լսարանի հետ կիսվել իր սեփական փորձով և ձեռք բերած հաջողության բանաձևով , միևնույն ժամանակ պնդելով, որ այդ բանաձևը  կարող է նաև վիճելի լինել, քանի որ ամեն մարդ իր հայեցակարգն ու պատկերացումները ունի նպատակին հասնելու ճանապարհին և ամեն քայլի ընտրություն կատարելիս: 

Ներկայացնում ենք Արթուր Ջանիկբեկյանի հաջողության բանաձևի մի քանի գաղտնիքները:

 Ընտրիր ճիշտ գործընկեր

Գործընկերը պետք է լինի ձեզնից ուժեղ, դա կկրնապատկի ձեր հաջողությունները: Մի զլացեք ձեզնից ուժեղ գործընկեր ընտրելուց: Գործընկերների  մասնագիտական որակների տարբերությունը նույնպես էապես ազդում է բիզնեսի հաջողության վրա: Սա ֆունդամենտալ  գործոն է. հարկավոր է, որ երկու գործընկեր երկու տարբեր ֆունկցիա կատարեն: Եթե  երկարատև  բիզնես եք նախագծում, ապա պետք է վստահ լինեք, որ միանշանակ կունենաք կոնֆլիկտ, եթե ձեր երկուսիդ ֆունկցիաները նույնն են: 

 Ընտրիր ճիշտ ենթագործակալ (կոնտրագենտ)

Ենթագործակալն այն օղակն է, առանց որի ձեր բիզնեսը չի կայանա: Ճիշտ  ենթագործակալը նույնպես ձեր հաջողության գաղտնիքներից է: Ճիշտ ենթագործակալ ընտրելիս առաջնորդվեք ոչ միայն  դիմացինի պրոֆեսիոնալ հատկանիշներով, ավելի առաջնային մարդկային հատկանիշներն են, ենթագործակալը պետք վստահություն ներշնչի, նրա աչքերը պիտի վառվեն...

Ընտրիր բիզնեսի ճիշտ ուղղություն, մասշտաբ և աշխարհագրություն

Մրցունակ գաղափարի ստեղծումը հաջողության առաջնային գործոններից է, հարկավոր է այնպիսի գաղափար  կյանքի կոչել, որն ունի լայն աշխարհագրական տարածում, ունենա կապ բջջային հեռախոսի և ինտերնետի հետ, լինի օրիգինալ:

Ունեցիր հոգևոր ֆունդամենտ

Ցանկացած գործունեության, այդ թվում նաև բիզնեսի հիմքում, հոգևոր ֆունդամենտն է: Կլինի դա ընտանիքը, հավատքը, կամ խիղճը... ձեր բիզնեսը պետք է կառուցվի այդ ֆունդամենտի վրա, որպեսզի ամուր լինի:

  

 

 «Հաջողության բանաձև» նախագծի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների միջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի, կարողությունների հանդեպ, օգնել խորհուրդներով և ուղղորդել իրական պատմությունների օրինակներով: Վարպետության դասընթացների ժամանակ տարբեր ոլորտի հայտնի ու հաջողակ մարդիկ կիսվում են իրենց սեփական փորձով, պատմում են հաջողության ճանապարհին ունեցած մարտահրավերների մասին, թե ինչպես են հաղթահարել դրանք և հուշում են ինչպես շրջանցել  դժվարություններից: Հյուրերն իրենց օրինակով ցույց են տալիս ինչպես կարելի է հաջողության հասնել այս կամ այն ոլորտում և թե որոնք են այդ հաջողության բաղադրիչ մասերն ու գաղտնիքները: Այս նախագծի շրջանակում Հայաստան են գալիս մարդիկ, որոնց գլխավոր հարստությունն անձնական փորձն ու անցած ճանապարհն է, և այն հասանելի է դառնում հայ հանրությանը: «Հաջողության բանաձևի» դասընթացները անվճար են մասնակիցների համար:

 

Հանդիպման երկրորդ խոսնակը Արմեն Օրուջյանն էր:

Արմեն Օրուջյանը աշխարհի առաջատար ձեռնարկատիրական հարթակներից մեկի՝ «Athgo» կորպորացիայի հիմնադիրն ու նախագահն է։  «Athgo»-ն խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության բաժնում և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում։ 

2006 թվականին Արմեն Օրուջյանը միացել է ՄԱԿ-ի ՏՀՏ և զարգացման գլոբալ դաշինքին (GAID)՝ որպես հիմնադիր անդամ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից նա նշանակվել և մինչև 2013 թ. աշխատել է որպես GAID-ի համանախագահ։ Օրուջյանը ճանաչվել է ՄԱԿ-ի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և երիտասարդության հարցերով էլ.-առաջնորդ, ընտրվել որպես «Asia Society»-ի՝ մինչև 40 տարեկան երիտասարդ առաջնորդ: Մինչև 2015թ. եղել է ՄԱԿ-ի թվային տեխնոլոգիաների հարցերով ընդլայնված հանձնաժողովի հանձնակատար: Աջակցել է Fortune 100 ընկերություններին և համագործակցել կրթական, պետական հաստատությունների ու ՄԱԿ-ի հետ՝ ստեղծելով գործարար հնարավորություններ ողջ աշխարհի երիտասարդների համար:

2017 թվականին Արմեն Օրուջյանը դարձել է Ռայս համալսարանի Բեյքերի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի խորհրդատվական խորհրդի անդամ։ Նա նաև ըստ պահանջի արվեստանոցներ և գրասենյակային տարածներ առաջարկող՝ «Ignited Spaces» (Լոս Անջելես) ընկերության կառավարիչ-գործընկերն է։
 
 
Այս թեմայով