Երևանյան առևտրի կենտրոններին այսօր ավելացավ ևս մեկը: Այսուհետ բոլորը կարող են հաճելի ժամանակ անցկացնել և գնումներ կատարել նորաբաց Tashir Street վաճառքի սրահում: Այս առևտրի կենտրոնը ստորգետնյա է և տարածվում է Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով:
Tashir Street-ի բացմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա շնորհավորեց երևանցիներին և նշեց, որ այս կենտրոնի բացումը մեծ առաջընթաց կլինի քաղաքի համար, քանի որ կստեղվծեն նոր աշխատատեղեր: Քաղաքապետը շրջեց Tashir Street-ում, ծանոթացավ նորաբաց խանութներին և առևտրի կենտրոնի ողջ տարածքին:
Tashir Street-ում գործելու են բացմաթիվ խանութ սրահներ՝ Good's House, Rouge, Bookinist, Bogacho, Defonseca, Skechers, Zigzag և այլն: Ընտրության հնարավորությունը մեծ է նաև շոկոլադի սիրահարների համար: Tashir Street-ում իրենց ուրույն տեղը կգտնեն նաև երևանի փոքրիկ բնակիչները: