23 Հունվար 2016, 20:22
2648 |

Սարգսի անհնազանդ նժույգը

Սուրբ Սարգսի տոնն իր աղաբլիթային ավանդույթով մեծ խանդավառություն է առաջացնում երիտասարդների և նրանց մասին անհանգստացողների շրջանակում:

Այսօր քչերն են սկուտեղի վրա հարթեցրած փոխինձ դնում պատուհանագոգին` ակնկալելով առավոտյան սուրբ ձիավորի նժույգի պայտի հետքն տեսնել այդտեղ: Ուրբանիստական պայմաններում քաղաքացիները այցելում են եկեղեցական ծիսակատարության, մոմ վառում և օրհնություն ստանում: Այնուհետև ցանկացողները, միանալով երթին, ուղևորվում են Սուրբ Սարգսի եկեղեցուց Սիրահարների այգի` տոնախմբության: 

  Թմբուկների բարձր դխկդխկոցը, հետաքրքրասեր ամբոխը և քաղաքի անհանգիստ երթևեկությունը այդքան էլ դուր չեկան բարեխոսի ճերմակ փոխադրամիջոցին. այս տարի երթի մեխը անհանգիստ, ըմբոստ ու պնդաճակատ ձին էր, որին մի կերպ համոզեցին քայլել մինչև պուրակ: Այդ պատճառով Սուրբ Սարգիսը չկարողացավ լիարժեք դրսևորել իրեն` բարեխոսին բնորոշ հանդարտ ողջույններով ու ժպիտներով: Սակայն դա չխանգարեց երևանցուն ակտիվ լուսանկարվել, իսկ այգում լինել ազգային երգ-պարի հանդիսատես: Ահա այսպիսին էր այս տարվա ամենառոմանտիկ հայկական տոնը:

Այս թեմայով