16 Մարտ 2015, 10:47
4198 |

Անթալիայի փոխարեն Կրետեում հանգստանալու 10 լուրջ պատճառ

Գարնան գալստյան հետ շատերս արդեն սկսում ենք ծրագրել մեր ամառային հանգիստը։ Եվ եթե այդ ծրագրի առաջին կետում գրանցված չէ «տատիկի գյուղը» կամ «Սևանը», այլ կա իրական հնարավորություն և ցանկություն երկրից դուրս գնալու, imYerevan.com-ը ActiTour տուրիստական ընկերության հետ համատեղ կառաջարկի մեկնել Հունաստան, կոնկրետ՝ Կրետե կղզի։ Հատկապես, եթե համարձակվել եք մտածել Թուրքիայում հանգստանալու մասին։

Հարմար գինը։ Եթե գումարային խնդիրը չլիներ, կարելի էր մեկնել, ասենք՝ Մարս մոլորակ՝ կլիման շատ չի տարբերվում, ջուրն էլ կարծես գտնվել է։ Այնպես որ, նախևառաջ կխոսենք ֆինանսներից։ Կրետեում տասն օր հանգստանալու գները սկսվում են 400 000 դրամից՝ ներառյալ ավիատոմսեր, հյուրանոց, ապահովագրություն։ Անթալիա մեկնելու փաթեթները կա՛մ ունեն նույն գինը, կա՛մ ավելի թանկ են։

Shuterstock Patryk Kosmider
Shuterstock Patryk Kosmider

Հանգստացողները։ Եթե Անթալիայում ամեն քայլափոխի կհանդիպեք թուրքերի և ադրբեջանցիների, Կրետեում հանգստացողների մեծ մասը եվրոպական երկրներից են՝ Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա։ Այնուամենայնիվ, եթե անգամ ինչ-որ թուրքական գերդաստան որոշի հանգստանալ Կրետեի հյուրանոցներից մեկում, ActiTour-ը կօգնի Ձեզ ճիշտ կողմնորոշվելու հարցում։

Shutterstock  astudio
Shutterstock astudio

Պատմական մշակույթը։ Ո՞վ չգիտի Հունաստանի հարուստ առասպելաբանության մասին։ Կրետե կղզում կարելի է այցելել Զևսի թանգարանը, տեսնել այն քարանձավը, որտեղ Զևսն է ծնվել, հաղորդվել մարդկության պատմական անցյալի հետ։ Հույներն աչքի լույսի պես են պահում իրենց մշակութային գոհարները, այնպես որ կարելի է նաև դասեր քաղել։

t-photography
T-photography

Ժամանակակից մշակույթը։ Հավատացած եղեք, որ թուրքական լողափերում ամեն օր ստիպված եք լինելու «մուղամ» ունկնդրել։ Այլ բան է հունական ռոմանտիկ և մեղմ երաժշտությունը։ Կրետեի հյուրանոցներում շաբաթը մեկ կազմակերպում են հունական սիրտակի պարի երեկո, նաև նվագում առաջին հայացքից հայկական թառը հիշեցնող բուզուկի գործիքի վրա։

Shutterstock  T photography
Shutterstock T photography

Խոհանոցը։ Կրետեում «All inclusive» համակարգով գործող բոլոր հյուրանոցներում օրգանական սնունդ է մատուցվում։ Ծովամթերքն էլ այնքան թարմ է, որ կարելի է այն տեսնել և՛ կենդանի վիճակում, և՛ վայրկյաններ անց՝ արդեն որպես ուտելիք։ Խմիչքներից օզուն շատ նման է հայկական տնական օղուն։

Shutterstock Andrei Nekrassov
Shutterstock Andrei Nekrassov

Կլիման։ Շոգ Անթալիայի հետ համեմատած, Կրետեում կլիման շատ ներդաշնակ է. այդտեղ շոգից չես մեռնի։ Կղզի լինելու շնորհիվ Կրետեում փչում է թեթև բրիզ, իսկ ծովի ջուրը տաք է մնում ընդհուպ մինչև սեպտեմբերի վերջ։

Your design
Your design

Հայերին հոգեհարազատությունը։ Դժվար թե Անթալիայում հայ տեսնելիս տեղացիները ողջագուրվեն նրա հետ։ Իսկ Կրետեում պատկերն այլ է, հույներն այստեղ հայերին շատ են սիրում, անվանում են մեզ «եղբայրներ», անգամ կոչում «հզոր ազգ», քանի որ ի տարբերություն հույն ազգի՝ հայերս կարողացել ենք որոշ չափով դիմադրել թուրքերին։

Shuterstock,   T photography
Shuterstock, T photography

Հայկական մշակույթը։ Էլ որտեղ, եթե ոչ մեր պատմական Արևմտյան Հայաստանում, կարելի է հայկական մշակույթի կոթողներ հայտնաբերել։ Սակայն եթե Թուրքիայում ամեն ինչ անում են, որպեսզի դրանք ոչնչացնեն, Հունաստանում հայկական մասունքները պահպանվում են։ Կրետե կղզում կա հայկական Սուրբ Հոնհաննու Կարապետ եկեղեցի, որը չի քանդվել միայն այն պատճառով, որ արշավող թուրքական հրոսակախմբի առաջնորդներից մեկի մայրը հայ է եղել։ Այսօր եկեղեցու հայ քահանան նույնիսկ հայկական պսակադրություն է իրականացնում։

Թռիչքի հարմարավետությունը։ Հուլիսի 9-ից օգոստոսի 31-ը դեպի Կրետե գործում են չարտերային թռիչքներ։ Հասնելը տևում է ընդամենը երկուսուկես ժամ։

Shutterstock, paul prescott
Shutterstock, paul prescott

Հայրենասիրությունը։ Ի վերջո, անընկալելի է պառկել այն երկրի ծովափին, որտեղ ժամանակին որպես զոհ պառկել են նախնիներդ։ Ամեն տարվա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք գնալը, թուրքերի «մերն» անիծելն ու քննադատելը կորցնում են իրենց արժեքը, երբ մենք հարստացնում ենք նրանց երկիրը և, ի դեպ, բանակը։

Shutterstock, Nadezhda1906
Shutterstock, Nadezhda1906
Այս թեմայով