Armenian str., Feodosiya, Ukraine
Հայկական փողոցը գտնվում է քաղաքի հին թաղամասում՝ Թեոդոսիայի պատմական կենտրոնում: Փողոցի երկարությունը 795 մետր է: Իր անվանումն այն ստացել է հնուց Ղրիմում հաստատված հայկական համայնքից: Նույն փողոցում՝ Հայկական 1 հասցեում, գտնվում է քաղաքի ամենահին Սուրբ Սարգիս եկեղեցին: Այս եկեղեցում է կնքվել, ամուսնացել ու թաղվել անվանի հայ նկարիչ Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկին: