Lermontov str., 13, Burgas, Bulgary
Բուրգասում Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման տարեթիվն ըստ առկա տվյալների ընդունված է համարել 1853-ը: Ավելի վաղ՝ 1808-ին, նույն վայրում գտնվել է Սուրբ Աստվածածին անվամբ փոքր փայտե մատուռը: 19-րդ դարի կեսին մատուռը վերածեցին մեծ եկեղեցու և օրհնեցին որպես Սուրբ Խաչ հայկական եկեղեցի: 1970-ին այն գրանցվեց բուլղարական մշակութային հուշարձանների շարքում: