Petrossian restaurant 321 North Robertson Boulevard, West Hollywood, CA 90048, USA, (310) 271-63- 00
«Պետրոսյան» խավիարի ռեստորանը բացվել է 2001-ին Ուեսթ Հոլիվուդում: Այն պատկանում է հանրահայտ նույնանուն ընկերությանը, որը հիմնադրվել է Ֆրանսիայում հայ գաղթական եղբայրներ Մեքայել և Մելքում Պետրոսյանների կողմից: «ԼԱ Թայմզ» թերթը «Պետրոսյանն» անվանել է Լոս Անջելեսի բարձրակարգ խոհանոց ունեցող լավագույն ռեստորաններից մեկը: Ռեստորանի մենյուն համապատասխանում է նույնիսկ ամենաքմահաճ գուրմանների պահանջներին՝ սև խավիար, թառափ և ֆուա գրա: Երկուշաբթիից ուրբաթ ռեստորանն աշխատում է 11:00-ից մինչև 22:00-ն: Հանգստյան օրերին՝ 10:00-ից 16:00-ն: