04 Նոյեմբեր 2014, 08:43
3921 |

Հայոց ցեղասպանության հուշարձան` Ֆրեզնոյում

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում գտնվող Սան Խոակին հարթավայրում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը: 

Ֆրեզնոյից ճարտարապետ Փոլ Հալաջյանի նախագծած հուշարձանը կմարմնավորի հայ ժողովրդի համար մշակութային նշանակություն ունեցող խորհրդանիշները: Բետոնից և տուֆից` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ կառուցվող հուշարձանը բաղկացած կլինի ինը սյուներից, որոնք կխորհրդանշեն Հայաստանի վեց նահանգները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությունը: Սյուներից առաջինը կլինի 19 ֆուտ բարձրությամբ, իսկ վերջինը` 15, ինչը կխորհրդանշի 1915 թվականը: Հուշարձանի սյուների վերևում կիսատ լուսապսակ կլինի, որը կխորհրդանշի Ցեղասպանության թողած ճեղքը և հայ ժողովրդի միասնությունը: Հայոց ցեղասպանությանը նվիրվարծ հուշարձանը կօծվի 2015 թվականի ապրիլի 24-ին:

Աղբյուր`www.՝armenpress.am

Այս թեմայով