01 Հոկտեմբեր 2014, 13:30
4951 |

Սողանքները Հայաստանում

Հոկտեմբերի 2-ին ՆՓԱԿ-ում տեղի կունենա Արթուր Լյումենի լուսանկարների յուրօրինակ ցուցահանդես, որոնք արվել են Սովետաշենի գերեզմանատանը, Գետահովիտ և Ողջաբերդ գյուղերում մեկ տարվա ընթացքում՝ պատկերելով գյուղի առօրյան և նրա բնակիչներին։

Ամբողջական ցուցահանդեսը կանցկացվի ՆՓԱԿ-ում, ցուցահանդեսի առանձին մասերը կլինեն 4 վայրերում՝ The club, The Green Bean, «Բյուրոկրատ» գրախանութ, Միրզոյան գրադարան։

Նախագիծը նվիրված է սողանքներին: Հայաստանում այս ֆենոմենը երկրորդն է բնական աղետների շարքում՝ երկրաշարժից հետո։ Որովհետև ոչ ոք չի պատկերացնում սողանքի պոտենցիալ վտանգը, շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է այն։ Այս ֆոտոպատմութունը ցույց է տալիս սողանքային տարածքներում ապրող մարդկանց կյանքը։ Սողանքների զոհերից շատերը չեն էլ գիտակցում, որ իրենց դառը ճակատագրում կա նաև հենց իրենց մեղքը։ Չէ որ դա ոչ միայն բնական աղետ է, այլև աղետ, որը մարդիկ են պատճառում ինքներն իրենց։

Մոտ 47 000 մարդ, ինչը կազմում է Հայաստանի բնակչության 1,5%-ը, «սողանք» կոչվող բնական աղետի սպառնալիքի տակ են։  Սողանքը պարբերական բնույթ ունեցող ֆենոմեն է, որը կարող է տարիներով թաքնվել և արթնանալ մեկ ակնթարթում։ Այստեղ մարդիկ ապրում են հույսով, որ սողանքի քունը երկա՜ր-երկա՜ր տարիներ կտևի։

Իսկ ցուցահանդեսը հաստատ գիտենք, որ կարճ կտևի՝ մինչև հոկտեմբերի 17-ը:

Այս թեմայով