05 Հունիս 2014, 14:40
1001 |

Երևանը գեղասահքի նոր դպրոց կունենա

2015-ի սեպտեմբերին Երևանի Ծովակալ Իսակովի պողոտա 27/8 հասցեում շահագործման կհանձնվի գեղասահքի դպրոց: Դպրոցի հիմնակերքի արարողությունն արդեն տեղի է ունեցել: Դպրոցի կառուցմանն աջակցում է օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան: Դպրոցը կառուցում է Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը: Երևանի քաղաքապետարանը «ՄոնԱրխ» ընկերությանը տրամադրել է 1 հա տարածք: Շինարարության ընդհանուր արժեքը շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար է:

Այս թեմայով