26 Մայիս 2014, 18:08
1194 |

Օբսիդիանե սիրտ՝ սիրահարների համար

Ժան-Միշել Օտոնիելը ստեղծագործում է արդեն 25 տարի՝ ոգեշնչվելով բնությամբ ու բնագիտության, քիմիայի ու բժշկության մասին գիտական գրքերով: Սկզբում նա ստեղծագործում էր ծծումբով և մոմով, ապա՝ օբսիդիանով, իսկ վերջին 15 տարիներին նրա ստեղծագործության համար հումք է ծառայում հայտնի Մուրանոյի ապակին: Օտոնիելի հնարամիտ քանդակները հաճախ նմանակում են կենսաբանական հյուսվածքները, մոլեկուլների կառուցվածքը և արտացոլում նրա թուլությունը մետամորֆոզների հանդեպ:

Բացառություն չէ նաև Սիրահարների այգում տեղ գտած քանդակը: Սառած հրաբխային լավայից գոյացող քարից աշխատանքը կոչվում է «Օբսիդիանե սիրտը»: Անվանումը ևս իր բովանդակությունը կռահելու առիթ է տալիս: Հրեական դիցաբանության մեջ օբսիդիանե սրտով է օժտված «գոլեմ» կոչվող կերպարը՝ մարդ անկենդան նյութից՝ կավից կամ քարից, անդեմ ու տձև, որին կաբալիստները կենդանացնում են մոգությամբ: Նա զրկված է ազատությունից, իսկ նրա բոլոր գործողություններն ուղղված են իր արարչի կամքը կատարելուն: Սովորաբար գոլեմը ծառայում է որպես մոգի պահապան:

Այս թեմայով