31 Հունվար 2014, 12:37
1328 |

Օլիմպիադայի հայկական շարֆերը

Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի բատիկի դասընթացներին մասնակցող երիտասարդներին վստահված է օլիմպիադային մատակարարել շուրջ 4000 բատիկով ձևավորված շարֆեր և այլ իրեր:

ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնում այս դասընթացին մասնակցում են մարզի սոցիալապես անապահով ընտանիքներից 15 երիտասարդներ:
Նրանց աշխատանքները բատիկի ասպարեզում արդեն գնահատականի են արժանացել Հայաստանի սահմաններից դուրս: Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությունում կազմակերպված հայ-իրանական ցուցահանդեսին ներկայացված են եղել նաև այս կենտրոնի սաների աշխատանքները:

Այս թեմայով